Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված սպասվում է բարձր ջերմային ֆոն          «Զվարթնոց» օդանավակայանի մոտ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել, վիրավոր կա       Շահրամանյանի կողմից Ադրբեջանին փոխանցված հայտարարության տեքստում չկա որևէ հիշատակում Արցախի լուծարման կամ ՀՀ ԶՈւ վերաբերյալ    

06 հուն 2021 14:08

Ծիծաղաշարժ «ատմազկա» է հորինվել կորոնավիրուսով արդեն վարակված և առողջացած Փաշինյանի համար ՝ ինքնամեկուսացել է

Փաշինյանի շրջապատին մոտ կանգնած իմ աղբյուրները հայտնում են, որ վարչապետի թիմն ընդվզում է։ Այս մասին իր տելեգրամյան ալիքում գրել է հայտնի ռուս մեդիամենեջեր Արամ Գաբրելյանովը:

«Երեկ երեկոյան նրա թիմի մի քանի ամենաակտիվ անդամներ Արարատ Միրզոյանի գլխավորությամբ քննարկել են ստեղծված իրավիճակը: Եզրակացությունը ողբերգական է. հիմնական լեյտմոտիվը հետևյալն է ՝ մեր կյանքը դժոխքի է վերածվել, փողոց դուրս գալ չի կարելի, քանի որ մարդիկ առնվազն վիրավորում են, շատ հայեր բռունցքներով են «դիմավորում»: Եկեղեցի մտնել թույլ չեն տալիս, քահանաները պարզապես վռնդում են։

Նիկոլը պետք է հասկանա, որ հարկավոր է հեռանալ։ Պետք է համոզել Մանուկյանին, որ անվտանգության երաշխիքներ տա և թույլատրի հանգիստ հեռանալ երկրից։ Միրզոյանը փորձել է հանգստացնել պատգամավորներին, բայց, ինչպես պատմում են աղբյուրները, իր վիճակն էլ մի բան չէ։ Միրզոյանը տեղեկացրել է, որ Նիկոլը դիմել է բանակի ղեկավարությանը, որպեսզի բանակը դուրս բերվի փողոց և պարետային ժամ սահմանվի ՝ փորձելով այդ կերպ վախեցնել ընդդիմությանը։

Գեներալները, սակայն, կտրականապես հրաժարվել են։ Կինոպրոդյուսեր Արմեն Գրիգորյանի երեկվա՝ Փաշինյանին եկեղեցի չթողնելու կոչը, Փաշինյանին հունից հանել է։ Ամբողջ գիշեր նա պահանջել է ձերբակալել Գրիգորյանին, բայց ուժայինները հրաժարվել են, վարչապետը սովորության համաձայն դիմել է խմիչքին: Վաղ առավոտյան մամուլի ծառայությունը ծիծաղաշարժ «ատմազկա» է հորինել կորոնավիրուսով արդեն վարակված և առողջացած Փաշինյանի համար ՝ ինքնամեկուսացել է: Ինչպես կատակում են վարչապետի թիկնազորի տղաները՝ Նիկոլն ինքնամեկուսացել է շշի հետ միասին», - գրել է Գաբրելյանովը:

Նշենք, որ Արամ Գաբրիելյանովը և նրա մեդիա նախագծերը, փորձագետների տվյալներով, սերտորեն կապված են Կրեմլի և ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության հետ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր