Իսրայելը Իրանի հրթիռները որսալու համար օգտագործել է ամերիկյան ՀՕՊ համակարգերի զինամթերքի մեկ երրորդը          Նեթանյահուն հրաման է տվել ընդլայնել Լիբանանի հարավում գտնվող բուֆերային գոտին       Հալաբյան–Մարգարյան փողոցների խաչմերուկում բախվել են «Chevrolet»-ը և «Kia»-ն, կա 3 տուժած    

06 հուն 2021 16:05

Թուրքիան սպառնում է Եվրոպա ուղարկել 3,6 միլիոն սիրիացի փախստականների

Նրանք, ովքեր դեմ են Թուրքիային Եվրամիությունում, իրականում ձգտում են ոչնչացնել Եվրոպայի ապագան. հայտարարել է Թուրքիայում իշխող կուսակցության խոսնակ Օմեր Չելիքը:

Մեղադրելով եվրոպական որոշ առաջնորդների «Թուրքիայում անկարգություններ առաջացնելու» հարցում նոր մոտեցում ցուցաբերելու մեջ՝ «Արդարություն և զարգացում» կուսակցության խոսնակ Օմեր Չելիքը կուսակցության կենտրոնական գործադիր խորհրդի նիստից հետո հայտարարել է, որ այդ առաջնորդները «երկակի ստանդարտներ են կիրառում, երբ իրենց երկրներում սկսվում են անկարգություններ»:

Թուրքիայի և ԵՄ-ի հարաբերությունների՝ մեկ տարի տևած վայրիվերումներից  հետո թուրք առաջնորդները հաստատել են դաշինքին անդամակցելու՝ երկրի թեկնածությունը՝ ասելով, որ հարաբերությունները կարող են բարելավվել այս տարի, եթե ԵՄ-ն քայլեր ձեռնարկի Թուրքիայի Հանրապետության նկատմամբ հարգանք ցուցաբերելու ուղղությամբ:

Ամերիկացի լրագրող Լինդսի Սնելը, մեկնաբանելով Անկարայի հարձակումները Եվրոպայի դեմ, իր Twitter-ում նշել է, որ Էրդողանը համեմատում է գերմանացի առաջնորդներին նացիստների հետ և սպառնում 3.6 միլիոն սիրիացի փախստականներ ուղարկել ԵՄ Թուրքիայից, բայց, ըստ ԱԶԿ-ի, «հակաթուրքական հռետորաբանությունը» (օրինակ՝ Հայոց ցեղասպանության ճանաչումը) սպառնում է Եվրոպայի ապագային:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր