Ամենաբարձր մակարդակով սպասվող բանակցությունները.Փաշինյանը բժշկական ստուգում է անցնում Մոսկվա մեկնելուց առաջ

«Դատելով նրանից, թե ինչքան մեծ ուշադրություն է դարձվել այս ընթացակարգին` խոսքն ամենաբարձր մակարդակով սպասվող բանակցությունների մասին է։ WarGonzo նախագծի տվյալներով ՝ գործընթացն իրականացվում է ռուսական հատուկ ծառայություններից մեկի հսկողությամբ», - ասված է հաղորդագրության մեջ:
Ռուս բժիշկների Երևան ժամանելու մասին տեղեկությունը հաստատել է նաև ռուսաստանցի մեդիամագնատ Արամ Գաբրելյանովը ՝ վկայակոչելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի շրջապատի իր աղբյուրները: Ըստ նրա ՝ Երևան է ժամանել բժիշկների երկու խումբ։
Գաբրելյանովի տեղեկատվություններով` մի խումբն այժմ գտնվում է ՀՀ վարչապետի նստավայրում: Փաշինյանից արդեն արյուն են վերցրել` անալիզի համար։ Երկրորդ խումբը գտնվում է Երևանի հյուրանոցներից մեկում։ Նրանք պետք է ստուգեն Փաշինյանի անձնական ինքնաթիռի օդաչուներին և վարչապետի աշխատակազմի ևս 6 աշխատակիցների, որոնք, ենթադրաբար, նրա հետ կմեկնեն Մոսկվա։
Նշենք, որ բժիշկների Երևան ժամանելու, ինչպես նաև ՀՀ կառավարության պատվիրակության Մոսկվա կատարելիք այցի մասին պաշտոնական տեղեկատվություն առայժմ չի ստացվել: