Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

07 հուն 2021 15:41

Կորցրել ենք մի սերնդի գենոֆոնդի զգալի մասը.ամբողջ զորքին տրամադրել բևեռային հանդերձանք,որը թույլ է տալիս քնել բաց երկնքի տակ մինչև -45*C -ը

ՀՀ վարչապետի նախկին խորհրդական, քաղաքացիական և ռազմական ավիացիայի օդաչու, ավիացիոն ոլորտի կառավարիչ Հակոբ Ճաղարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ամբողջ ֆեյսբուքը լցված է սառցակալած ծառերի գեղեցիկ ֆոտոներով: 

Մեծ կասկածներ ունեմ, որ սահմանին, առանց  նոր շինությունների, բաց տարածքում հերթապահող զինվորները այս ցրտի ու սառույցի գեղեցկության հանդեպ  ունեն նմանատիպ,  էսթետիկական մոտեցում: 

Դեռ 2 ամիս առաջ, Նոյեմբերի սկզբին փորձել եմ վարչապետի խորհրդականներից մեկի միջոցով առաջարկս հասցնել այդ ժամանակ դեռևս գլխավոր խորհրդական, այժմ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանին, իսկ 1-2 օր ավելի ուշ` անձամբ եմ ներկայացրել ԱԻՆ նախարարի տեղակալին: 

Իսկ առաջարկս շատ պարզ է` ամբողջ զորքին տրամադրել բևեռային հանդերձանք: Որը թույլ է տալիս քնել բաց երկնքի տակ մինչև -45*C, իսկ շարժվելիս` մինչև -60*C ջերմաստիճանների դեպքում: 

Մենք արդեն կորցրել ենք մի սերնդի գենոֆոնդի զգալի մասը: 

Այս ձմեռ կարող ենք կորցնել ավելին: 

Հուսով եմ ինչ որ բան արվում է այդ ուղղությամբ»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր