Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Տեսանյութ.Տավուշում պայմանագրային զինծառայողներ են միացել պայքարին       Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք    

08 հուն 2021 16:20

Ասացին, որ չկա նման փաստաթուղթ.44 օր խաբեցին, թե ամեն ինչ լավ է,թող փորձեն կրկին խաբել, կտեսնեք՝ ինչ կլինի

Նախարարը հայտարարեց, որ նման փաստաթուղթ գոյություն չունի, դրան գումարեց այն, որ որպես կառավարության անդամ՝ պնդում է, որ նման փաստաթուղթ գոյություն չունի։  Ես ուզում եմ, որ բոլորս այս պահից արձանագրենք, որովհետև սա շատ կարևոր փաստ է այն առումով, որ մենք ունենք 2-3 օր՝ մինչ հուվարի 11-ը։ Այս մասին Արդարադատության նախարարության դիմաց քաղաքացիների ակցիայից հետո ասաց իրավապաշտպան, «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը՝ անդրադառնալով Ռուստամ Բադասյանի հայտարարությանը, թե Արդարադատության նախարարությունում չկա որևէ փաստաթուղթ։




«Արձանագրենք, որ արդարադատության նախարարն այսօր նման հայտարարություն է արել։ Ես շատ հստակ հայտարարում եմ՝ չլինի, թե հունվարի 11-ին էլ հայտարարեն, թե այդ պահի դրությամբ չկար, բայց կես ժամ հետո փաստաթուղթ ստացանք։ Սա արձանագրում ենք և դրանից հետևություններ կանենք։ Որպես դրական փաստ արձանագրենք, որ նախարարն իջավ ներքև և արեց հայտարարություն, բայց հետագայի համար այս փաստն օգտագործելու ենք։ Եթե հունվարի 11-ին ինչ-որ փաստաթուղթ է ստորագրվելու, մենք լավ հիշում ենք, թե ինչ է տեղի ունեցել հունվարի 8-ին»,-ընդգծեց Մելիքյանը:


Հարցին՝ նախարարի հայտարարությունից հետո համոզվա՞ծ են, որ այդպիսի փաստաթուղթ չկա, Մելիքյանն արձագանքեց՝ ինքն այդպիսի հետևություն անել չի կարող, հետևություն կանի հունվարի 11-ին։ «Մենք ի գիտություն ընդունեցինք այս երկու փաստերը՝ նախարարն իջավ և հայտարարություն արեց»,-նշեց նա։




Նա նշեց՝ վարչապետը գրառում է արել, թե նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ Մեղրի բառը չկա։ Մելիքյանն ընդգծեց՝ իր համար ակնհայտ է, որ այդ ամենը վերաբերում է ինչ-որ միջազգային, իրավական բովանդակություն ունեցող փաստաթղթի։


«Դա ևս մեկ անգամ հաստատում է, որ այդպիսի փաստաթուղթ կա։ Նախարարի հայտարարության հավաստիությունը մենք կկարողանանք գնահատել հունվարի 11-ին։ Ունեցել ենք հսկայական փորձ, երբ մարդիկ 44 օր հայտարարում էին, որ ամեն ինչ լավ է, հետո պարզվեց, որ ամեն ինչ վատ է։ Եթե նույն իրավիճակին բախվենք, շատ ավելի կոշտ ենք արձագանքելու այս իրավիճակին»,-ասաց իրավապաշտպանը՝ նշելով, թե նախարարի պատասխանից բավարարված չէ, քանի որ իր մտավախությունները փարատված չեն»,-ասաց նա:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր