Տեսանյութ․ Նշվեց Ծաղկազարդի տոնը՝ Տեր Հիսուս Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ          ԵՄ-ն դատապարտել է Սումիի վրա Ռուսաստանի կողմից այսօրվա հшրձшկումը       Կրասնոդարի երկրամասում սպանվել է քրեական հեղինակություն Արսեն «Կրասնոյարսկին»    

08 հուն 2021 17:18

Ադրբեջանական գազը հասել է Հունաստանի սպառողներին.10 միլիարդ խմ բնական գազ Ադրբեջանից կտեղափոխվի եվրոպական շուկաներ

Կասպից ծովի ադրբեջանական հատվածի բնական գազը Հունաստանի սպառողներին է հասցվել Անդրադրիատիկ գազատարով (TAP): Ադրբեջանական գազը հույն սպառողները ստացել են DEPA գազաբաշխիչ ցանցի միջոցով. հայտնում է Report-ը`հղում կատարելով հունական լրատվամիջոցներին:


Նշվում է, որ TAP ծրագրի իրականացման և DEPA-ի հետ համաձայնագրի կնքման շնորհիվ Հունաստանը ամրապնդել է իր մասնակցությունը Եվրոպական Միության ռազմավարական նախագծին`միանալ Հարավային գազային միջանցքին և ամրապնդել դեպի Եվրոպա բնական գազի մատակարարման աղբյուրների ու երթուղիների դիվերսիֆիկացումը:


DEPA գազաբաշխիչ ընկերության գործադիր տնօրեն Կոնստանտինոս Կսիֆարասը նշել է, որ կոմերցիոն մատակարարումների մեկնարկով Հունաստանը հետագայում մեծացնում է իր մատակարարումը՝ բնական գազը գնելով մրցակցային գնով, իսկ դրանից կշահեն սպառողները, ներառյալ՝ արդյունաբերությունը, տնային տնտեսությունները և ձեռնարկությունները:


TAP-ը Հարավային գազային միջանցքի եվրոպական ճյուղն է, որի միջոցով 10 միլիարդ խորանարդ մետր բնական գազ Ադրբեջանից կտեղափոխվի եվրոպական շուկաներ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր