Տեսանյութ.«Միասնության հանրահավաք» նվիրված Արցախի Հանրապետության օրվան          Օդի ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Ես դրական եմ համարում և՛ Զելենսկու, և՛ Պուտինի մոտեցումները, սակայն նրանք դեռևս պատրաստ չեն հանդիպման    

09 հուն 2021 16:36

Դանակով և մկրատով սպառնացել է սպանել 83-ամյա հորն ու 82-ամյա մորը. արտառոց դեպք Երևանում

 ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ 54-ամյա մի տղամարդ է ձերբակալվել, որը կասկածվում է հոր սպանության փորձի մեջ։
«Հունվարի 8-ին` ժամը 09։30-ին, ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ ժամը 01։00-ին տանը, վիճաբանության ժամանակ, 54-ամյա եղբայրը դանակով և մկրատով սպառնացել է սպանել 83-ամյա հորը և 82-ամյա մորը։ Տղամարդը ձեռքերով հարվածել է նրանց՝ պատճառելով ֆիզիկական ցավ, այնուհետև ծածկոցը հոր պարանոցին փաթաթելով՝ փորձել է խեղդել նրան»,–նշված է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ տղամարդն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել։

Դեպքի վայր մեկնած ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը տուժողներից ընդունել է հաղորդումներ։

54-ամյա տղամարդը բերման է ենթարկվել: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է նախաքննություն:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր