Տեսանյութ.Խավարման կարգ` ի հիշատակ Քրիստոսի մատնության և չարչարանքների          Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք    

11 հուն 2021 12:54

Տեսանյութ.Հրամանատարները տղերքին տարել են առաջնագիծ և իրենք փախել են. անհետ կորածի ծնողը հանցագործության մասին հաղորդում տվեց

«Արդեն երեք ամիս է՝ ոչ մի լուր չունենք մեր երեխաներից, ուզում ենք մեր ձայնը տեղ հասնի, որ  աշխատեն անհետ կորած զինվորներին գտնելու ուղղությամբ»։ Այս մասին  ՔԿ զինվորական քննչական վարչության դիմաց ակցիայի ժամանակ ասաց անհետ կորած զինծառայողի մայրը՝ Լիլիթ Բադալյանը.


«Երբ զորամաս կանչեցին, հինգ րոպե ուշացել էր, զանգել էին, թե՝ «Տիգրան, ուշանում ես»։ Հիմա երեք ամիս է երեխայիցս լուր չունեմ, ու՞մից պետք է ուզեմ իմ երեխային»,-լրագրողների հետ զրույցում ասաց անհետ կորած զինվորի մայրը՝ տեղեկացնելով, որ որդու հետ վերջին անգամ խոսել է հեկտեմբերի 9-ին։ Հեռախոսազրույցի ժամանակ որդին  ասել էր, որ դիրքեր են բարձրանում, չի կարողնա զանգել և մինչ օրս չի զանգել.


«Պետք է փաստաբաններ աշխատեն, որ կարողանանք մեղավորներին պատժել, պետք է կանչեն, որ ցուցմունք տանք, այսպիսի բան չի լինում, երեխաներին տարել են առաջնագիծ, հրամանատարները փախել են, պետք է նրանք պատասխան տան»,-ասաց տիկին Լիլիթը:


Պատասխանելով լրագրողի հարցին՝ արդյո՞ք Նիկոլ Փաշինյանին այսօր կհաջողվի Մոսկվայում կայանալիք հանդիպման ժամանակ լուծել անհետ կորածների և ռազմագերիների խնդիրը՝տիկին Լիլիթն ասաց.


«Սպասում ենք, որ լավ կլինի։ Ղեկավար է, եթե գնացել է մի բան կանի: Հանդիպմանը պետք է քննարկի գերիների անհետ կորածների հարցը: Սա միայն մեր հարցը չէ, սա բոլորիս հարցն է»,-լրագրողների հետ զրույցում ասաց անհետ կորած զինվորի մայրը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր