Տեսանյութ․Ավագ ուրբաթը Հիսուս Քրիստոսի չարչարանաց, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրն է          Մինչև օգոստոսի 6-ը Զելենսկին երկարաձգել է ռшզմական դրությունն ու զորահավաքը       44-օրյա պատերազմի ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը ԱԺ-ում կներկայացվի սեպտեմբերին, կլինի գաղտնի բաժնում    

12 հուն 2021 10:36

Այս տարի աշխարհը կկանգնի ավելի մեծ խնդիրների առաջ՝ Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջև սարսափելի կռիվ է սկսվելու

Այս տարի աշխարհը կկանգնի ավելի մեծ խնդիրների առաջ՝ Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջև սարսափելի կռիվ է սկսվելուԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթած դեմոկրատ Ջո Բայդենի վարչակազմի իշխանության գալուց հետո կարող է «սարսափելի կռիվ» սկսվել Ամերիկայի ու Ռուսաստանի միջև: Նման կանխատեսում է արել ռուս լրագրող և հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովևը YouTube-ի «Соловьев  LIVE» ալիքի եթերում, որտեղ նա իրավիճակը քննարկել է քաղաքագետ, արևելագետ Եվգենի Սատանովսկիի հետ:


Հեռուստահաղորդավարը վստահ է, որ ամերիկյան նոր իշխանությունները կենտրոնանալու են Ռուսաստանի սահմանների շուրջ լարվածության գոտիներ ստեղծելու վրա: Առաջին հերթին, ըստ Սոլովյովի, ԱՄՆ-ն կսկսի հակառուսական աշխատանքներ իրականացնել Կենտրոնական Ասիայում: Դրա համար Պետդեպարտամենտում արդեն ստեղծվում է  հատուկ ուղղություն:


«Նրանք չեն պատրաստվում  ներքին գործերով զբաղվել: Հասկանալի է, որ կատակներն ավարտվել են, և այժմ սարսափելի կռիվ է լինելու, միևնույն ժամանակ պարզ է, որ  կռիվն այս տարի է լինելու»,-նշել է Սոլովյովը:


Սոլովյովը նաև կարծում է, որ գալիք 2021 թվականին աշխարհը կկանգնի ավելի մեծ խնդիրների առաջ, քան 2020-ին: Լրագրողն իր կարծիքը բացատրել է ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենի խոսքերով, որը նախկինում հայտարարել էր, որ իրավիճակը գնալով թեժանում է և հետագայում էլ ավելի է վատանալու:


Սոլովյովի զրուցակից Եվգենի Սատանովսկին կիսել է զրուցակցի կարծիքը`իր հերթին ավելացնելով, որ ԱՄՆ-ում տեղի ունեցող իրադարձությունները լիովին վարկաբեկում են ժողովրդավարության գաղափարը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր