Տեսանյութ.Կարելի է առաջարկել Նիկոլ Փաշինյանին, որ առաջին գնացքի առաջին ուղևորը լինի ինքը

Արա Պապյանը անդրադառնալով երեկ Մոսկվայում կայացած եռակողմ հանդիպման ավարտին ստորագրված հայտարարությանը նշեց, որ այդ փաստաթուղթը սպասարկում է Ադրբեջանի և ՌԴ շահերը.«Մեզ համար խիստ կարևոր հարցը` ռազմագերիների վերադարձի հարցը չշոշափվեց պաշտոնական հայտարարության մեջ: Սա երկրորդ փաստաթուղթն է, որով փորձ է արվում «լուծել» ԼՂ հարցը, բայց նորից նույն հունի մեջ է այն առումով, որ խախտվել է խնդրի կարգավորման Մինսկի խմբի ձևաչափը: Մենք բազմիցս կրկնել ենք, որ անհրաժեշտ է բանակցային գործընթացը վերադարձնել Մինսկի խմբի ձևաչափ: Հույս ունենք, որ առաջիկայում եռանախագահներից երկուսը մարտահրավերներին հակադիր որոշակի հնարավորություններ կստեղծեն»,- ասաց Արա Պապյանը:
Տիգրան Խզմալյանի դիտարկմամբ էլ 2021-ին կրկին մի շրջանակի այն կետին ենք հասնելու, որը սկսվել էր 1921-ին՝ Հայաստանի ռուս-թուրքական զավթմամբ և Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև բաժանումով. «Այս փակուղուց ելքը Հայաստանի Հանրապետության իրավահաջորդության ճանաչումն է, ինքնահռչակումը, դրանով մենք կուղղենք խոշորագույն այն ռազմավարական սխալը, որը 1991թ. Անկախության հռչակագրում թույլ տրվեց, և դա Արցախի հարցը դուրս կբերի մարդու իրավունքների, ազգերի ինքնորոշման դաշտից և կբերի ՀՀ տարածքային ամբողջականության հարցի դաշտ, ինչը գլխիվայր շուռ կտա այսօրվա տխրահռչակ խաղի կանոնները»,-նշեց Տիգրան Խզմալյանը:
Մանրամասները՝ Hayacq.com-ի տեսանյութում