Եթե Ուկրաինան պատրաստ չէ խաղաղ կարգավորման, Ռուսաստանը կշարունակի Հատուկ ռազմական ​​գործողությունը          Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ       Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4, ապա կբարձրանա 5-7 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին    

13 հուն 2021 14:50

Ադրբեջանը խաղաղ համատեղ կյանքի չի պատրաստվում, նա պատրաստվում է մեզ պարտադրել իր խաղի կանոնները

Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան գրում է․

«Եթե Ադրբեջանը պատրաստ լիներ խաղաղ համատեղ կյանքին, չէր կատարի ռազմական հանցագործություններ պատերազմի ժամանակ, այդ թվում խաղաղ բնակչության դեմ։

Եթե Ադրբեջանը պատրաստ լիներ խաղաղ համատեղ կյանքին, կվերադարձներ գերիներին առանց նախապայմանների և չէր տանի նոր գերիներ։

Եթե Ադրբեջանը պատրաստ լիներ խաղաղ համատեղ կյանքին, չէր ավելացնի գալիք տարվա ռազմական բյուջեն։

Եթե Ադրբեջանը պատրաստ լիներ խաղաղ համատեղ կյանքին, պետական մակարդակով չէին շարունակի հնչել հայատյաց հայտարարություններ։

Եթե Ադրբեջանը պատրաստ լիներ խաղաղ համատեղ կյանքին, չէր սպառնա իր ախորժակներով Սյունիքի, Գեղարքունիքի, Երևանի վերաբերյալ։

Ադրբեջանը խաղաղ համատեղ կյանքի չի պատրաստվում։ Ադրբեջանը պատրաստվում է մեզ պարտադրել իր խաղի կանոնները, օգտվելով իրավիճակից, քանի դա հնարավոր է։ Մեր խնդիրն է թույլ չտալ դա»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր