Քարաբերդ գյուղում «ՎԱԶ 2107»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել անտառում, կան վիրшվորներ          Իրանը կոշտ հայտարարությամբ է հանդես եկել Իսրայելի հասցեին       Պատասխանատվության։ Ժամանակը կգա ու պետական դավաճանության մասին լինելու է բաց ու թափանցիկ դատ    

14 հուն 2021 14:15

Իրանից մերժում ենք ստացել.Հայաստանն այսօր չունի պահեստավորած գազ, քանի որ եղած ռեսուրսը օգտագործվել է. Mediaport

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը երեկ հայտարարեց գազամատակարարման սահմանափակումների մասին` կապված ցանցում առկա խնդիրների հետ:

Սա առաջին դեպքը չէ, երբ գազամատակարարման ցանցում խնդիրների պատճառով «Գազպրոմ Արմենիան» որոշ ժամանակով դադարեցնում է գազի տրամադրումը, բայց սա առաջին դեպքն է, երբ Հայաստանի քաղաքացիները՝ ՀՀ ողջ տարածքում, իրենց մաշկի վրա զգում են խնդիրը՝
գազալցակայաններում ու հանրային մի շարք վայրերում մատակարարման դադարեցման տեսքով:

Նախկինում «Գազպրոմ»-ում նման խնդրի դեպքում ՀՀ իշխանությունները մատակարարում էին պահեստավորած գազը, մինչ դեռ Mediaport Telegram-ալիքի տեղեկություններով՝ Հայաստանն այսօր չունի պահեստավորած գազ, քանի որ եղած ռեսուրսը օգտագործվել է և չի վերականգնվել:

Նախկինում կար խնդրի լուծման ևս մեկ տարբերակ. ՀՀ իշխանությունների խնդրանքով՝ հարևան Իրանը մեծացնում էր Հայաստանին մատակարարվող գազի ծավալները և խնդիրը լուծվում էր մինչև ցանցի վերականգնումը:
Mediaport-ի տեղեկություններով՝ Փաշինյանի կառավարությունից նման խնդրանքով ևս կապ են հաստատել Իրանի հետ, սակայն մերժում են ստացել:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր