Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

14 հուն 2021 15:35

Ծնողները երաշխիքներ ենք ուզում իրենց երեխաների կյանքի համար,ներկա պահին տղաները հիվանդ են ու գտնվում են հոգեպես ծանր վիճակում,

«Ծառայության ընթացքում երաշխիքներ ենք ուզում մեր երեխաների կյանքի համար, ինչպես նաև պահանջում ենք զորացրում»,-ասում են ՀՀ Կառավարության շենքի դիմաց հավաքված  զինծառայողների ծնողները, որոնցից մի քանիսին հաջողվեց մտնել շենքի տարածք՝ վարչապետին հանդիպելու ակնկալիքով։ 


Ծնողներն անհանգստացած են իրենց երեխաների անվտանգությամբ ու առողջությամբ։ Նրանք նշում են, որ ներկա պահին  տղաները հիվանդ են ու գտնվում են հոգեպես ծանր վիճակում։


Նրանք հայտնում են,  որ իրենց պահնջներին, չնայած մի քանի որոշակի հանդիպումների, հստակ պատասխաններ չեն տրվել։


Ծնողներից Կարեն Աղաջանյանը նշեց, որ որդին պետք է հետ վերադառնար ու լիներ ծնողական խնամքի ներքո, սակայն մինչ օրս նա չի վերադարձել, չնայած ունի լուրջ առողջական խնդիրներ։


«Իրենց զինվորական բուժկենտրոն դիմել է, ասել է՝ մեջքս ցավում է, ասել են ինչ ասեմ՝ ֆիզարյադկա արա, կանցնի։ Դրանով հա՞րց է լուծվում, երեխան թոքաբորբ է տանում»,- ասաց Աղջանյանն ու ավելացրեց, որ ոչ մի բուժզննում չեն իրականացնում։


Կառավարությունից դուրս եկավ ծնողներից մեկն ու  տեղեկացրեց, որ իրենց ընդունել է վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը։ Նա ծնողներին վստահեցրել է , որ իրենց պահանջը կներկայացնի վարչապետին։   

***
Ժամկետային զինծառայողների ծնողները դուրս եկան գործադիրի շենքից։ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում տեղի չի ունեցել։ Ծնողներից մեկը՝ Սուրեն Ջուհակյանը տեղեկացրեց, որ զրուցել են վարչապետի երկու օգնականների՝ Նաիրի Սարգսյանի և Սուրեն Ղամբարյանի հետ, քննարկել են միայն Փաշինյանի հետ հանդիպման պահանջը։


Շաբաթ օրը՝ ժամը 12-ին կհանդիպեն վարչապետին ու անձամբ կներկայացնեն իրենց պահանջները։




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր