Ադրբեջանն ու Թուրքիան դարձյալ զորավարժությունների են պատրաստվում          Սյունիքի և Տավուշի մարզերից ահազանգեր կան, որ թշնամին ակտիվություն է դրսևորում       Ռոբերտ Քոչարյանը Ռուսաստանին բարեկամ քաղաքական գործիչ է,Նա այն մարդն է, որը մեծ ջանքեր է գործադրել իր երկրի զարգացման համար    

15 հուն 2021 14:14

Տեսանյութ.Գերիների հարցը Մոսկվայում մեկ րոպեում խոսելու խնդիր էր.հետագա գործողություններում ևս անկարող է լինելու իշխանությունը

Երբ խոսք է գնում փոխվարչապետերի մակարդակով աշխատանքներ իրականացնելու մասին, կարծես թե գերիների հարցը պետք է ինքնաբերաբար լուծվեր։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց պատմաբան Հայկ Դեմոյանը։


«Կարծում եմ՝ գերիների հարցն ընդամենը մեկ րոպեում խոսելու և հանձնարարություններ տալու խնդիր էր Մոսկվայում։ Ադրբեջանը Հայաստանից ի՞նչ ստանալիք ունի, որ այս հարցը դեռևս չլուծված կարգավիճակում է։ Կարծում եմ՝ այս դեպքում երրորդ կողմին պետք է դիմենք, տվյալ դեպքում ռուսական կողմին՝ ներկայացնելով խնդիրը որպես երկու ստորագրված փաստաթղթերի խախտում։ Այլ բարդություն չեմ տեսնում, եթե իհարկե գերիների հետ կապված բանավոր պայմանավորվածություններ չկան»,-ասաց պատմաբանը՝ ընդգծելով, որ եթե գնում է հարաբերությունների նոր փուլի արձանագրում, այն է միջպետական հանձնաժողովների ստեղծում, ճանապարհների ապաշրջափակում, ապա այս գործողություններին խոչընդոտող հանգամանքներ չպետք է լինեն։
Ըստ Հայկ Դեմոյանի, շատերի, այդ թվում և իր համար անհասկանալի է, թե ինչու ՀՀ ղեկավարը չի կարողացել բարձրացնել և լուծել գերիների վերադարձի հարցը։ Նա նշեց, որ այդ հարցը մեկ րոպեում խոսելու և հանձնարարություններ տալու խնդիր էր։


«Արդյո՞ք այս ձևով Ադրբեջանը փորձում է լրացուցիչ ճնշումներ գործադրելու համար որպես գործիք հենց գերիների հարցը ծառայեցնել։ Կարծում եմ՝ այս հարցը պետք է դիտարկենք՝ դիմելով նաև երրորդ կողմին՝ նրան ներկայացնելով խնդիրը, և ասելով, որ ստորագրված երկու փաստաթղթերը խախտվում են։ Ես այլ բարդություն չեմ տեսնում, եթե իհարկե գերիների հետ կապված չկան բանավոր պայմանավորվածություններ»,- ասաց պատաբանը։


Նա նաև հարց հնչեցրեց, թե ո՞վ է պատասխանելու Ադրբեջանի քարոզչական, էյֆորիկ գրոհին։


«Կա՞ արդյոք ՀՀ-ում որևէ մարմին, օղակ, որը գոնե կարձագանքի Բաքվի կողմից ամեն օր հրապարակ նետված տեղեկատվական ռումբերին։ Բացի այդ, պետք է նաև հստակ գծվի Հայաստանի կարմիր գծերը։ Առաջինը գերիների հարցն է, ընդ որում, գերիների հարցը, առանց վախենալու, պետք է որպես կարևոր նախապայման դրվի։ Եթե ստորագրվել է երկրորդ փաստաթուղթը, ապա ավտոմատ կերպով գերիների հարցը պետք է դառնա որպես նախապայման։ Եթե այս հարցը չի լուծվում, մենք առկախում ենք հետագա գործողությունները։ Իմաստ չկա ստեղծել հանձնաժողովներ, երբ չի լուծվում պարզ մարդասիրական հարցերից մեկը»,- ասաց նա։


Հայկ Դեմոյանի խոսքով, հայկական կողմի երկրորդ կարմիր գիծն էլ պետք է լինի փախստականների հարցը, քանի որ վերջիններիս վերադարձը չի կարող միակողմանի լինել։


Նա նկատեց՝ այսօր Հեյդար Ալիևի ժառանգին քիչ է հետաքրքրում, թե որքան փախստական կվերադառնա Արցախ. ցուցադրական մի քանի գյուղեր կվերականգնեն, կբնակեցնեն՝ որպես քարոզչական քայլ։


«Մյուս գիծը այն է, որ մենք Ադրբեջանի կողմից պետք է տեսնենք ոչ ռազմամոլ դիրքորոշում։ Եթե շարունակվում են հայատյաց հայտարարությունները, ապա մենք չենք կարող համագործակցել մեր այդ  հարևանի հետ։ Այդ ատելության մասին մենք պետք է ներկայացնենք ռուսական կողմին։ Մյուս կարևոր հարցն էլ այն է, որ տրանսպորտային ապաշրջափակման պայմաններում Ստեփանակերտի օդանավակայանի գործարկման  դեպքում պետք է բարձրացնել Երևան-Ստեփանակերտ ամենօրյա թռիչքների հարցը»,- ասաց նա։


Ինչ վերաբերում է ներկա իշխանությունների պահվածքին, ապա Հայկ Դեմոյանը նշեց, որ քաղաքական ամլության խորհրդանշան է վերջիններիս պահվածքը, երբ նրանք խոսում են ապաշրջափակման կարևորության մասին, բայց նաև նշում են, որ այս փուլում գերիների հարցը լուծել չի հաջողվել։


Ըստ նրա, եթե այսօրվա իշխանությունները չեն կարող ապահովել ՀՀ քաղաքացիների անվտանգությունն ու վերադարձը ՀՀ, ապա դա համար մեկ ցուցիչ է, որ հետագա գործողություններում ևս անկարող է լինելու իշխանությունը։



Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր