Կրակոցներ Երևանում․ թիվ 13 դպրոցի պատուհանների վրա հայտնաբերվել են կրակոցի հետքեր          Որ մրգերն են օգնում ազատվել որովայնի հատվածում կուտակված ճարպերից       Նորակառույց շենքի 5-րդ հարկից աշխատակիցը վայր է ընկել, նա հիվանդանոցում մահացել է    

16 հուն 2021 14:15

Արթուր Դավթյանն էլ ընտանիքով Մոսկվայում օրերը զուր չի անցկացրել , ժամանցն անց է կացրել մոսկովյան թանկարժեք ռեստորաններում ու առևտրի կենտրոններում Mediaport

Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը օրերս մեկնել է Մոսկվա՝ հանդիպելու Ադրբեջանի գլախավոր դատախազին։


Mediaport-ի տեղեկություններով՝ Դավթյանը բարձրացրել է գերիների հարցը, սակայն մերժում է ստացել նրանց վերադարձի մասով, քանի որ ադրբեջանցի պաշտոնյան ասել է, թե հայ գերիներին համարում են «ռազմական հանցագործ» և վերադարձնելու մտադրություն չունեն։


Իսկ Ռուսաստանի գլխավոր դատախազի մոտ նա բարձրացրել է հետախուզման մեջ գտնվող նախին բարձրաստիճան պաշտոնյաների վերադարձի հարցը և արժանացել է արհամարհանքի։ ՌԴ գլխավոր դատախազն անգամ չի պատասխանել՝ հայացքով հասկացնելով, որ փակի թեման։


Մի քանի օրով ընտանիքի հետ ՌԴ ժամանած Արթուր Դավթյանը տապալված այցից հետո սկսել է այցելել թանկարժեք ռեստորաններ ու առևտրի կենտրոններ, իսկ օրակարգը ինչ-որ բանով լցնելու համար, լուսանկարվել է Ռուսաստանում Հայ առաքելական եկեղեցու առաջնորդի՝ Եզրաս սրբազանի հետ։


Mediaport-ի տեղեկություններով՝ Մոսկվայում գտնվելու ընթացքում Արթուր Դավթյանի հաճույքները համաֆինանսավորել է ռուսաստանահայ գործարարներից մեկը։


Մյուս փաստերն՝ առաջիկայում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր