Գեղարքունիքի մարզում հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ          Պարզվել է վանաձորցի 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը       Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով. եղանակն առաջիկա օրերին    

18 հուն 2021 12:48

ԱԺ նիստը թեժ է անցնում.Ինչպե՞ս եք գնալու զոհվածների բակերում բարձրախոսներով խոսելու, նախընտրական բուկլետներ տալու

76 դեմ, 37 կողմ և 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ Ազգային ժողովի պատգամավորները մերժեցին ԼՀԿ-ի հերթական նախագիծը` «ՀՀ-ում ստեղծված իրավիճակից դուրս գալու գործողությունների ծրագիրը սահմանելու մասին» ԱԺ օրակարգում ներառելու հարցը։

Նախագծի քննարկման ժամանակ ընդդիմադիր և իմքայլական պատգամավորները մեղադրանքներ հնչեցրին միմյանց հասցեին։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ասաց, որ դեռևս 2020-ի նոյեմբերի 14-ին ԼՀԿ–ն ճանապարհային քարտեզ ներկայացրեց, որտեղ նշված էր՝ ինչպես դուրս գալ իրավիճակից։

«Մենք պնդում էինք, որ երկրի թիվ մեկ բանակցողը պետք է փոխվի, այլապես հայանպաստ որոշումներ չենք ունենալու։ Մեր պնդումը օրերս` հունվարի 11-ին, դարձավ իրողություն։ Իշխանությունները ոչ մի քայլ չեն արել ներքին համերաշխության հասնելու համար, ինչպես նաև հումանիտար, տնտեսական, առողջապահական և այլ խնդիրները լուծելու համար։ Դուք շարունակում եք լռեցնել ընդդիմությանը։ Գնալով ավելի վատն եք դառնում»,–ասաց Մարուքյանը։

Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, իմքայլական պատգամավոր Վահագն Հովակիմյանը հայտնեց` հանձնաժողովն իր բացասական եզրակացությունն է տվել նախագծին։ Հարցն այն է, որ երբ ԱԺ-ն հայտարարություն է ընդունում, դրանք արտահայտում են ԱԺ-ի քաղաքական կամքը։ Այս հայտարարության նախագիծը, ըստ նրա, չի կարող լինել խորհրդարանի քաղաքական կամքը։

Մարուքյանը 20 րոպե ընդմիջում խնդրեց` «Իմ քայլի» հետ բանակցելու համար։ Ընդմիջումից հետո «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն ասաց, որ իշխանությունը հրապարակել է ճանապարհային քարտեզ պատերազմի հետևանքներից հետո առաջացած իրավիճակը հաղթահարելու համար: Նրա խոսքով` ընդդիմության հնչեցրած թեզի առնչությամբ, թե իշխանության լեգիտիմությունը ճշգրտման անհրաժեշտություն ունի, որևէ առարկություն չեն ներկայացրել՝ ասելով, որ պատրաստ են արտահերթ ընտրության վերաբերյալ քննարկումների:

«Այժմ ԼՀԿ-ն ասում է՝ այդ ամենը մի կողմ դնենք, քննարկենք այս նախագիծը և մեր օրակարգով: Այդպես չի լինում: Ձեր առաջարկը ոչ թե խնդիրների լուծմանն ու լարվածության թուլացմանն են միտված, այլ հակառակը՝ լարվածության էսկալացմանը։ Մենք դեմ ենք քվեարկելու նախագիծն օրակարգում ներառելու հարցին»,-ասաց Մակունցը։

Մարուքյանն էլ հավելեց, որ «Իմ քայլը» Սահմանադրության ներսում եղած գործողություններն է մերժում։ Նրա խոսքով` իմքայլականներն իրենց քվեարկությամբ սահմանադրական հունը փոխում են։
Ինչպես կարելի է կազմակերպել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, երբ ադրբեջանական բանտերում մեր քույրերը եւ եղբայրներն են։ Այս մասին այսօր՝ հունվարի 18-ին, ԱԺ-ում հայտարարեց ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը։

«Ես ուզում եմ արձագանքել տիկին Մակունցի այն հայտարարությունը, որ ճանապարհային քարտեզ է հրապարակել իշխանությունը եւ առաջարկել արտահերթ խորհրդանական ընտրություններ։ Չեմ պատկերացնել եւ չեմ պատկերացնում, թե ինչպես կարելի է խորհրդանական ընտրություններ կազմակերպել այն իրավիճակում, որ մեր եղբայրները եւ քույրերը գտնվում են ադրբեջանական բանտերում, ինչպե՞ս կարելի է գնալ նրանց տներ եւ նախընտրական բուկլետներ տալ։ Չեմ պատկերացնում արտահերթ խորհրդարանական ընտրություններ այն իրավիճակում, երբ մեր հերոս նահատակների ճանաչման գործընթացն է գնում եւ նրանց հարազատները սպասում են արդյունքների։ Ինչպե՞ս եք գնալու նրանց բակերում բարձրախոսներով խոսելու»,- ասաց Էդմոն Մարուքյանը։

Ըստ Էդմոն Մարուքյանի՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, այնուամենայնիվ, պատրաստ է արտահերթ խորհրդարանական ընտրությունների, սակայն դրանք պետք է կազմակերպվենք ըստ սահմանված ընթացակարգի։

«Չեմ պատկերացնում՝ հիմա ինչպես է հնարավոր կազմակերպել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, բայց քանի որ իշխանությունը սպառնում է ընտրություններով, ես ուզում եմ ասել, որ մենք հիմա պատրաստ ենք։ Եվ կարծում եմ՝ դրա ընթացակարգը ոչ մեկը չի մոռացել։ Ընթացակարգը հետեւյալն է՝ տալ հրաժարական, որից հետո երկու անգամ չի ընտրվում վարչապետը եւ խորհրդարանը ինքնալուծարվում է։ Այլ գործընթաց չկա, հարգելի գործընկերներ, հետեւաբար՝ եթե ուզում եք կազմակերպել արտահերթ ընտրություններ, կազմակերպեք, ո՞վ է ձեր ձեռքը բռնել։ Մենք արդեն տեղամասային հանձնաժողովի անդամների դասընթացներ ենք սկսել կազմակերպել, վերանայում ենք, փոխում ենք, նորն ենք նշանակում, մեծ թափով պատրաստվում ենք։ Ընդդիմությանը, որ սպառնում, որ արտահերթ խորհրդարանակ ընտրություններ եք ուզում անել, նման բան չկա։ Ցրեք խորհրդարանը եւ գնանք արտահերթ ընտրությունների։ Սպասում ենք այդ պրոցեսին»,- նշեց Մարուքյանը։

ԱԺ պատգամավորները, ի վերջո, մերժեցին ԼՀԿ-ի նախագիծը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր