Հանրապետականները 400 հոգի մարդ չունեն ընտրություններին մասնակցեն, ինչ իմպիչմենտ կարող են անել          Իրանում հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոց՝ հրաժեշտ տալու Մինաբում զnհված դպրոցականներին       Առաջին նախագահը ստանձնել է քաղաքական պատրիարքի դեր, փորձում է ապահովել ընդդիմության համախմբումը    

18 հուն 2021 13:09

Կարսում առաջիկա զորավարժությունները ոչ միայն ուժի ցուցադրում է ՀՀ-ին, այլև հնարավոր պատերազմի մասին հայտարարություն.«Թուրանի բանակը» թափ է հավաքում

Թուրքիան ու Ադրբեջանը փետրվարի 1-12-ը համատեղ զորավարժություն կանցկացնեն։ Այս մասին հայտնում է wargonzo տելեգրամի ալիքը։ Նշվում է, որ համատեղ զորավարժությունները անց են կացվելու Կարսում՝ Հայաստանի սահմանների մոտ։ 

Կներգրավվեն տանկային ստորաբաժանումներ, դիպուկահար խմբեր, հատուկ նշանակության ուժերի հրամանատարության անձնակազմ, հատուկ ջոկատայիններ և օդուժ։

Ռազմական գործողություններ լուսաբանող ալիքի լրագրողի կարծիքով՝ սա ոչ միայն ուժի ցուցադրում է Հայաստանին, այլև հնարավոր պատերազմի մասին հայտարարություն։

«Կարելի էր այս նորությանը վերաբերվել որպես սովորական իրադարձության։  Սակայն հաշվի առնելով Էրդողանի վերջին հռետորաբանությունը և այն փաստը, որ ամառային զորավարժություններից հետո անցյալ տարվա աշնանը Ադրբեջանը Անկարայի անմիջական մասնակցությամբ սանձազերծեց Ղարաբաղյան երկրորդ պատերազմը ՝ Կարսում ռազմական մարզումները @wargonzo նախագծի վերլուծական դեպարտամենտի գնահատականներով, ոչ երկիմաստ մեսիջ ունի»,- գրել են նախագծի տելեգրամյան ալիքում։

Լրագրողը նշել է, թե իմաստը նրանում է, որ «Թուրանի բանակը» առասպել չէ, աշխարհաքաղաքական մեխանիզմ է, որը թափ է հավաքում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր