Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

18 հուն 2021 13:28

Թուրքերը ևս մեկ հին հայկական եկեղեցի են վաճառքի հանել. շարունակում են քրիստոնեական եկեղեցիների ու մշակութային կոթողների` ախոռի վերածման քաղաքականությունը

Թուրքիայում շարունակում են քրիստոնեական եկեղեցիների ու մշակութային կոթողների վաճառքի կամ դրանց ախոռի վերածման քաղաքականությունն ու գործունեությունը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։


Նախորդ շաբաթ թուրքական առևտրային կայքերից մեկում Բուրսա քաղաքի Սեբթաշը թաղամասում գտնվող հայկական կաթոլիկ եկեղեցին 6 մլն թուրքական լիրայով վաճառքի հանվելուց հետո նախօրեին «Sahibiden.com» կայքում վաճառքի է հանվել Բուրսայի մյուս հայկական եկեղեցին։ Վերջին եկեղեցու համար հայտարարություն տեղադրող անձը վաճառքի համար  6 մլն 300․000 թուրքական լիրա է սահմանել։


Հայտարարությունում, որտեղ մանրամասներ չկան եկեղեցու անվան և վայրի մասին, նշվում է, որ պատմական եկեղեցին կարող է ծառայել որպես մշակույթի-արվեստի կենտրոն, թանգարան կամ հյուրանոց։


«Վաճառքի է հանվել Բուրսայի շրջանում գտնվող և մասնավոր սեփականության կարգավիճակ ունեցող պատմական եկեղեցին։ Եկեղեցին, որը կառուցվել է այստեղ ապրող հայերի համար, փոխանակությունից (1923թ․ հույն-թուրքական բնակչության փոխանակություն) հետո բնակիչների հեռանալու պատճառով անցել է մասնավոր սեփականության և 1923թ․ ի վեր մի որոշ ժամանակ շահագործվել է որպես ծխախոտի պահեստ, այնուհետև կարի ֆաբրիկա»,-ասվում է հայտարարությունում։


Նշենք, որ մինչև 1915թ. Բուրսայում և հարակից շրջաններում եղել է 17 հայկական եկեղեցի (Սբ. Աստվածածին, Սբ. Հրեշտակապետ, Սբ. Սարգիս, Սբ. Թադևոս Բարդուղիմեոս, Սբ. Հակոբ, Սբ. Գրիգոր Լուսավորիչ, Սբ. Կարապետ  և այլն):
***
«Արդյո՞ք վաճառվում է երկրպագության վայրը: Ինչպե՞ս կարող են հասարակությունն ու պետությունը դա թույլ տալ։ Ամոթ ձեզ»,- Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է հայկական եկեղեցու վաճառքին։


Ավելի վաղ, լրագրող Արիս Նալճը թվիթերում գրել էր, որ Թուրքական կառավարության կողմից բռնագրավված հայկական եկեղեցին Բուրսայում վաճառքի է հանվել 800. 000 դոլարով (6.3 միլիոն թուրքական լիրայով):


Բուրսա քաղաքի Սեթբաշը թաղամասում գտնվող 300-ամյա հայկական եկեղեցին վաճառքի էր հանվել դեռ 2016 թվականին։ Քանի որ Թուրքիայում եկեղեցին գնելու ցանկություն ունեցող չէր հայտնվել, անշարժ գույքի վաճառքի հարցով զբաղվող ընկերությունը թարմացրել է տեղեկատվութունը։



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր