«Hyundai Elysion»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում, կա տուժած          Արցախ վերադառնալու մեր իրավունքը չի կարող պայմանավորված լինել մեր քաղաքացիությամբ       Որևէ մեկը չի ասել, որ Ղարաբաղը թոկ էր, ասվել է՝ Ղարաբաղի հարցն էր թոկ Հայաստանի վզին, դրանք շատ տարբեր բաներ են    

18 հուն 2021 15:22

Էրդողանը շուտով «կվերացվի» իրեն վերահսկող խմբի կողմից,նա գտնվում է խաչմերուկում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը գտնվում է պուտչիստական ռազմական «խնամակալության» տակ և շուտով «կվերացվի» իրեն վերահսկող խմբի կողմից։ Այս մասին նախօրեին հայտարարել է ընդդիմության «Ապագա» կուսակցության առաջնորդ, Էրդողանի նախկին դաշնակից Ահմեդ Դավութօղլուն, գրում է Ahval-ը։


Թուրքիայի նախագահին հետ է պահում նաև իր կրտսեր կոալիցիոն գործընկերը և ծայրահեղ աջ «Ազգայնական շարժում» կուսակցության (MHP) առաջնորդ, նախկին վարչապետ Դևլեթ Բահչելին, ասել է Դավութօղլուն։


«Էրդողանը ներկայումս գտնվում է փետրվարի 28-ի մնացորդների խնամակալության տակ»,- ասել է Դավութօղլուն՝ նկատի ունենալով 1997 թ. պոստմոդեռն  հեղաշրջումը, որը, ինչպես ասում էին, պայմանավորված էր աշխարհիկ զինվորականների վախով՝ իշխող «Արդարադատություն և զարգացում» կուսակցության  նախորդ առաջնորդ, այդ ժամանակ վարչապետ Նեջմեթթին Էրբաքանի իսլամիստական օրակարգից, որի արդյունքում վերջինս հրաշարական տվեց։


«Ես նախազգուշացում եմ տալիս: Պարոն Էրդողանը շուտով կվերացվի: Պարոն Էրդողանը գտնվում է խաչմերուկում, նրա համար շատ դժվար կլինի հաղթել «Ժողովրդական դաշինքի» հետ ընտրություններում», - հավելել է նա:


Հիշեցնենք, որ Դավութօղլուն վարչապետի պաշտոնում էր և իշխող  «Արդարադատություն և զարգացում» կուսակցության նախագահն էր 2014-ից 2016 թվականներին: Նա հեռացավ կուսակցությունից 2019թ.-ին ու հիմնեց նոր կուսակցություն։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր