Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների          Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ    

18 հուն 2021 15:43

Նման պապկաներ կան Փաշինյանի, Աննա Հակոբյանի, Մակունցի, Դավիթ Սանասարյանի, Լենա Նազարյանի, Արմեն Գրիգորյան և շատ այլ մարդկանց վերաբերյալ

Ես կարող եմ ողջունել Միքայել Մինասյանի համաձակ քայլը։ Նա գնացել է այդ քայլին, քանի որ հասկացել է՝ այս իշխանությունները գործում են ի շահ Թուրքիայի ու Ադրբեջանի: Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարել է «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին աշխատակից Գառնիկ Իսագուլյանը՝ անդրադառնալով Միքայել Մինասյանի այն հայտարարություններին, որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը 2005-ից ծառայել է Թուրքիայի հատուկ ծառայություններին, ապա հավաքագրվել նաև Հայաստանի ԱԱԾ-ի կողմից։

Գառնիկ Իսագուլյանի խոսքով՝ 2018-ին Հայաստանում իշխանափոխությունը կատարվել է թուրքական, ադրբեջանական փողերով, որոնք Հայաստան են տեղափոխվել Վրաստանում ԱՄՆ դեսպանատան միջոցով։

«Միքայել Մինասյանը ասել է, որ 2005-2007 թվականներին Արարատ Միրզոյանը համագործակցել է թուրքական ծառայությունների հետ, եղել է շպիոն։ Վստահ եմ, որ նա շատ երկար է մտածել այդ դիմումը հրապարակելուց առաջ, բայց տեսնելով, որ գործող ղեկավարությունը, ըստ էության Արցախը վաճառել է թշնամուն, որոշել է բացահայտել Արարատ Միրզոյանի էությունը։ Պատահական չէր, որ Միքայել Մինասյանի կողքին դրված էր թղթապանակը։ Վստահ եղեք նման պապկաներ կան Փաշինյանի, Աննա Հակոբյանի, Մակունցի, Դավիթ Սանասարյանի, Լենա Նազարյանի, Արմեն Գրիգորյանի, Սաքունցի, Ասյա Խաչատրյանի և շատ այլ մարդկանց վերաբերյալ»,- ասաց Իսագուլյանը:

Վերջինս նկատում է, որ ԱԱԾ-ն չի հերքում, որ այդ փաստաթուղթն իրական է, ասում է՝ հատուկ ծառայությունների գործակալ լինելու հանգամանքը ճիշտ չէ։ «Ստացվում է՝ ԱԱԾ-ն հերքում է, որ Արարատ Միրզոյանը Թուրքիայի հատուկ ծառայությունների գործակալը չէ։ Հիմա ԱԱԾ-ում շատ խելացի մտածել են, ասում են, հարգելի Միքայել Մինասյան, մենք քո հրապարակած փաստաթուղթը չենք հերքում, բայց քանի որ մեզ պարտադրել են ինչ-որ բան գրել, որ նա Թուրքիայի գործակալ չէ, մենք գրում ենք մի այսպիսի բան։ Մինասյանի ու ԱԱԾ հայտարարությունները միմյանց հետ ոչ մի օրգանական կապ չունեն։ Միքայել Մինասյանը խոսում է այլ բանի մասին, ԱԱԾ-ն հերքում է միանգամայն այլ բան»,- ասում է «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր