Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

20 հուն 2021 10:57

Ինչ կտա Բայդենի նախագահությունը Հայաստանին․ Սուրեն Սարգսյան

Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Բայդենի նախագահությունը և Հայաստանը ՄԱՍ 1
Այսօր պաշտոնը ստանձնում է ԱՄՆ 46-րդ նախագահ Ջոզեֆ Բայդենը
Բնականաբար մեզ հետաքրքրում է, թե ինչ է տալու Բայդենի նախագահությունը Հայաստանին:
Միանգամից ասեմ: Հայաստանի նկատմամբ վերաբերմունքը միգուցե փոխվի, քաղաքականությունը՝ ոչ:

Ինչո՞ւ։ Եթե շատ կարճ, ապա ամերիկյան քաղաքականության ազդեցությունը Հայաստանի վրա ունի հետևյալ աստիճանակարգումը և այստեղ կա երեք բաղադրիչ։
1. Գլոբալ քաղաքականությունը և դրա ազդեցությունը Հայաստանի վրա, տարածաշրջանային քաղաքականությունը և դրա ազդեցությունը, ինչպես նաև երկկողմ հարաբերությունները: Նախ կանդրադառնամ առաջին երկուսին:
2. Բնական է, որ գլոբալ քաղաքականությունը, օրինակ՝ ԱՄՆ-Ռուսաստան, ԱՄՆ-Իրան և ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները իրենց ազդեցությունը կունենան մեզ վրա: Ռազմավարական դաշնակցի նկատմամբ տնտեսական ճնշումները, հարևան Իրանի նկատմամբ պատժամիջոցները ուղիղ հարվածում են նաև մեր տնտեսությանը, իսկ լարված հարաբերություններն էլ ավելի են բարդացնում մանևրելու մեր հնարավորությունը:
Թուրքիայի պարագայում, կարծում եմ, նոր վարչակազմը նույնպես կփորձի հարաբերությունների հաստատման փորձեր ձեռնարկել Հայաստանի հետ:
3. Այսինքն գլոբալ քաղաքական գործընթացները մեզ վրա ազդեցություն ունենում են առանց մեր կամքի։
Ընդհանուր առմամբ Ռուսաստանի և Թուրքիայի նկատմամբ քաղաքականությունը կլինի «Метод кнута и пряника»՝ համեմված պրագմատիկ լուծումներով: Այսինքն թույլ կետերին մշտապես կխփեն, բայց ոչ շատ ուժեղ: Նոր վարչակազմը որոշ ուղղություններով կհամագործակցի ՌԴ-ի և Իրանի հետ, սակայն հարաբերությունների ամբողջական կարգավորում պետք չէ ակնկալել։ Նոր վարչակազմը նույնպես Ռուսաստանի հետ մնալու է մշտական մրցակից, Իրանի հետ՝ հակառակորդ։ Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա կճնշեն այնքան բալանսավորված և վարպետորեն, որ ոչ իր տեղը մոռանա, ոչ էլ Ռուսաստանին շատ գրկախառնվի։
4. Հարավային Կովկասի նկատմամբ քաղաքականության շտկումներ կլինեն, հաշվի առնելով վերջին պատերազմն ու դրանից հետո ձևավորված իրողությունները, ինչպես նաև ՄԽ համանախագահ լինելու և գործընթացներից որոշակիորեն դուրս մղված լինելու հանգամանքները: Սակայն գլոբալ փոփոխություններ, ինչպես արդեն նշեցի, պետք չէ ակնկալել:
Հայ-ամերիկյան երկկողմ օրակարգին, (կամ դրա բացակայությանը) կանդրադառնամ հաջորդիվ»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր