Խոշոր վթար Կոտայքի մարզում, «Lexus»-ը բախվել է մի քանի ծառի, հղի կին է տեղափոխվել հիվանդանոց          Մոսկվան և Վաշինգտոնը քրտնաջան աշխատում են խաղաղության համար       Երբ Սերժ Սարգսյանը մեր մասին վատ բան է ասում, մեր վարկանիշը բարձրանում է    

20 հուն 2021 13:03

Տեսանյութ.Հիասթափեցնեմ ձեզ, Աննա Հակոբյանը դուստրերի հետ Մոսկվայում է. քաղաքացիություն ստանալու հարց չկա

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը հերքում է տեղեկությունները, թե Աշոտ Փաշինյանը Աննա Հակոբյանի և դստրերի հետ Մոսվա է մեկնել։ 

«Գիտեի, որ Աննա Հակոբյանն իր երկու դուստրերի հետ է մեկնել Մոսկվա, եւ տելեգրամյան ալիքն աղմուկ բարձրացրեց, որ Աշոտ Փաշինյանը նույնպես այնտեղ է, քանի որ մի երիտասարդ էր մեքենայից ապրանքներ վերցնում, ես զանգեցի Աշոտ Փաշինյանին եւ հարցրեցի՝ դու որտե՞ղ ես, ասաց՝ տանն եմ»։

Պատգամավորն ասաց, որ Աննա Հակոբյանը Մոսկվա էր մեկնել մասնավոր այցով, որեւէ քաղաքացիության հարց չկա, չի կարող լինել, տուն ձեռք բերելու հարց ևս չկար:

«Պարզապես ծիծաղելի է, երբ ասում են, որ Աննա Հակոբյանը, Մարիամ եւ Շուշան Փաշինյանները գնացել են տուն ընտրեն: Զավեշտի է հասնում այս լուրը: Կարծում եմ՝ Շուշան Փաշինյանը չէ, որ տուն ընտրելու համար պետք է հասներ Մոսկվա»,-ասաց պատգամավորը։

Պատգամավորը չի հետաքրքրվել, թե ինչպես է ստացվել կազմակերպել մասնավոր այցը այն պարագայում, երբ Ռուսաստանը օտար քաղաքացիների մուտքն արգելել է։

«Ես չեմ հետաքրքրվել, թե ինչպես է եղել մասնավոր այցը, եթե Ռուսաստան մուտքը փակ է: Եթե կան կետեր, որոնք պետք է անցնել, միգուցե այդ կետերն անցնելով գնացել են Ռուսաստան»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր