Տեսանյութ.Նավալնին ցուցադրել է Պուտինի շքեղ պալատը.Կրեմլը ծանոթ չէ պալատի մասին հրապարակմանը, «ըստ էության, այն սուտ է


«Քանի որ մենք չենք ցանկանում, որ այս հետաքննության գլխավոր հերոսը մտածի, որ մենք վախենում ենք նրանից, ես կպատմեմ արտասահմանում գտնվելու նրա վատագույն գաղտնիքի մասին», – բացատրել է Նավալնին: Իր հերթին Պուտինի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը երեքշաբթի օրը հայտնել է, որ Կրեմլը ծանոթ չէ պալատի մասին հրապարակմանը, սակայն «ըստ էության, այն սուտ է»։

Ընդդիմադիրի հետաքննության կենտրոնում գտնվում է Գելենջիկի մերձակայքում գտնվող 17,6 հազար քառակուսի մետր տարածք ունեցող պալատը, որը Նավալնին անվանում է Ռուսաստանում ամենամեծ մասնավոր տունը։ Ինչպես նշվում է հետաքննության մեջ, պալատի բոլոր այցելուներին խստորեն արգելվում է իրենց հետ անգամ տեսախցիկով հասարակ հեռախոսներ ներս մտցնել, իսկ ներս մտնող բոլոր ավտոմեքենաները զննվում են մի քանի անցակետերում։ Բացի բուն ամրոցից, տարածքում կա փակ սառցե պալատ, եկեղեցի, 2,5 հազար քառակուսի մետր ջերմոց, 80 մետրանոց կամուրջ և ամֆիթատրոն: Քանի որ պալատը գտնվում է զառիթափին, ծով դուրս գալու համար փորվել էր հատուկ թունել, ասվում է հրապարակված տեսանյութում:
