Իլոն Մասկը ԱՄՆ ընտրական հանձնաժողով դիմում է ներկայացրել «Ամերիկա» քաղաքական կուսակցությունը գրանցելու համար          Երևանում պայթյուն է տեղի ունեցել, մեկ մարդ տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»       Ղարաբաղը որպես փոքրիկ աղյուս հանվեց Անդրկովկասի շենքից և ամեն ինչ փլուզվեց    

20 հուն 2021 15:24

Առաջարկել են 2022-ին «Շուշին հռչակել թյուրքական աշխարհի մշակութային մայրաքաղաք»

Թյուրքական խորհուրդը առաջարկել է  2022 թվականին «Շուշին հռչակել ամբողջ թյուրքական աշխարհի մշակութային մայրաքաղաք»:  Այս մասին գրել է Ermenihaber.am-ը:

Այդպիսի առաջարկով է հանդես եկել կազմակերպության գլխավոր քարտուղար Բաղդադ Ամրեևը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Թյուրքական մշակույթի միջազգային կազմակերպության գլխ․ քարտուղար Դյուսեն Քասեինովի և Թյուրքական մշակույթի և ժառանգության հիմնադրամի նախագահ Գյունայ Էֆենդիևայի հետ հանդիպմանը։

Նշենք, որ խորհուրդը միավորում է Թուրքիան, Ադրբեջանը, Ղազախստանը, Ուզբեկստանը և Ղրղզստանը և ամեն տարի հայտարարում թյուրքական աշխարհի մայրաքաղաքի անունը:

«Առաջարկում ենք Շուշի քաղաքը հայտարարել 2022թ. «մշակութային մայրաքաղաք» և այնտեղ անցկացնել բազմաթիվ մշակութային միջոցառումներ: Սա կարևորելու է Շուշի քաղաքի մշակութային նշանակությունը ամբողջ թյուրքական և իսլամական աշխարհի համար: Եթե թույլ տաք, մենք կսկսենք այս աշխատանքը, 2022-ին Շուշիում կանցկացնեինք մոտ 20 միջոցառում: Համոզված ենք, որ այդ ժամանակ Շուշին կվերականգնի իր նախկին տեսքը», – նշվում է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին ադրբեջանական կողմը լայնածավալ պատերազմ է սկսել Լեռնային Ղարաբաղում և օկուպացրել է դրա մեծ մասը, այդ թվում՝ Շուշի քաղաքը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր