Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով. առաջիկա օրերի եղանակի կանխատեսում          Ապրիլի 26-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Ապրիլի 26-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

21 հուն 2021 10:17

Փաշինյանը երեկ ԱԺ-ում շարունակում էր ծաղրել ժողովրդին. ինչ էր խոստանում, ինչ ստացվեց.«Փաստ»

«Նիկոլ Փաշինյանը երեկ ԱԺ-ում շարունակում էր ծաղրել ժողովրդին: Մանրամասների մեջ չենք մտնի, երեկ շատ է խոսվել այդ մասին: Սակայն արդեն ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը միակ «փրկօղակ» համարում են ժամանակը: Այսինքն՝ հույս ունեն, որ ժամանակի ընթացքում հանրությունը կմոռանա կապիտուլյացիոն պարտությունը, հազարավոր զոհերն ու Արցախի գերակշիռ մասի կորուստը:


Այնինչ, հազիվ թե հասարակության գիտակից մասը երբևէ մոռանա այն ողջ պատուհասը, ինչ Նիկոլ Փաշինյանը բերեց մեր երկրի ու ժողովրդի գլխին: Ընդ որում, խոսքը միայն պատերազմի ու պարտության մասին չէ: Խոսքն ընդհանրապես անցած երկուսուկես տարվա մասին է: Հանրությունը հազիվ թե մոռանա, որ Նիկոլ Փաշինյանը խոստացավ ժպիտ բերել մարդկանց դեմքերին, բայց բերեց տխրություն, ցավ ու արցունք: Խոստացավ աննախադեպ ապահովություն, բերեց աներևակայելի անապահովություն, պատերազմ ու անմեղ զոհեր, վտանգ, որ շարունակվում է ամեն օր:


Խոստացավ բարեկեցություն, բայց բերեց գնալով մեծացող աղքատություն ժողովրդի մեջ և բարեկեցություն միմիայն իր թիմին: Խոստացավ սեր ու հանդուրժողականություն, բայց բերեց չարության, թշնամանքի ու ատելության աներևակայելի «դոզա», որի ծանր հետևանքները դեռ երկար ենք զգալու: Խոստացավ, որ Արցախյան հակամարտության կարգավորումը պետք է բավարարի Հայաստանի, Արցախի ու Ադրբեջանի ժողովուրդներին, բայց բավարարեց միայն Ադրբեջանի ժողովրդին: Վերջապես խոստացավ, որ պաշտոնը կթողնի, երբ հանրային պահանջ կլինի, սակայն շարունակում է ամուր կառչել աթոռից, երբ նույնիսկ անզեն աչքով է նկատելի, որ հասարակության գերակշիռ, այսինքն՝ գիտակից մասը հստակ պահանջում է նրա հրաժարականը:


Այնպես որ, հազիվ թե հնարավոր է մոռանալ տալ այս ամենը, ի վերջո, եթե այսօր բոլորը չեն շոշափելիորեն զգում նշյալի հետևանքներն իրենց մաշկի վրա, ապա շատ մոտ ապագայում կզգան: Դե, գուցե բացառությամբ իշխանավորների»,-գրում է թերթը:


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր