Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

22 հուն 2021 10:29

Փաշինյանի՝ ընդդիմության հետ բանակցելու փորձերը շանտաժի են վերածվում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.


«Նիկոլ Փաշինյանն այս շրջանում ոչ միայն հանդիպումներ է ունենում աննշան կուսակցությունների հետ, որպեսզի հանրությանը համոզի, թե դրության տերն է երկրում։ Ոչ միայն իր պաշտպանության նախարարին ուղարկում է ՀԺԿ նախագահի մոտ, որպեսզի նրան համոզի՝ հանդիպել իր հետ։ Ոչ միայն անընդհատ խոսում է «կառավարման համակարգը ռեսթարթ անելու» մասին և կադրային «ռակիրովկաները» ներկայացնում որպես այդ պրոցեսի մաս, այլև փորձում է բանակցել ընդդիմության հետ։ Եվ անգամ շանտաժ է անում՝ չեք ուզում ընդունել իմ առաջարկած պայմանները, արտահերթ ընտրություններ չենք անի։


Մեր տեղեկություններով, կոալիցիա կազմելու առաջարկներ արվել են ե՛ւ ԲՀԿ-ին, ե՛ւ ԼՀԿ-ին։ Բանակցություններ են գնում նաև արտախորհրդարանականների, նախկին նախագահների, այլ դժգոհ անձանց հետ։ Կարծում են, որ ամեն մեկին մի բան կառաջարկեն, և նրանք զենքերը վայր կդնեն։


Ընդդիմության ճամբարում, իհարկե, կան միավորներ, որոնք պատրաստ են «համագործակցության», բայց մի մասն աչքի առաջ ունի ՕԵԿ ճակատագիրը, մյուսները կարծում են, որ ավելի շատի կարող են հավակնել, երրորդները ամբողջն են ուզում, և ծրագիրն իրականություն չի դառնում»։


Մանրամասները թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր