Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Տեսանյութ.Տավուշում պայմանագրային զինծառայողներ են միացել պայքարին       Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք    

22 հուն 2021 11:25

Որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է ևս 4 աճյուն՝ 3 -ը քաղաքացիական, մեկը՝ զինվորական

Հունվարի 21-ին, որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է ևս 4 աճյուն՝ 3 -ը քաղաքացիական։ Այս մասին «Փաստինֆո»-ին տեղեկացրեց Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։

Մարինե Հայրապետյանի աճյունը դուրս է բերվել Հադրութի շրջանի Դրախտիկ գյուղից։ Սերժիկ Ավագյանի և Յուրի Առուշանյանի աճյունները հայտնաբերվել են Հադրութի Ազոխի գյուղից։ Նրանց աճյունները գտել են հարակից այգիներից։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն՝ պարզելու մահվան հանգամանքները։

Որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվելէ նաև զինծառայողի դի՝ ամենայն հավանականությամբ, կամավորական ջոկատից։ Նրա ինքնությունը պարզ կլինի ԴՆԹ փորձաքննության եզրակացությունից հետո։

Որոնողական աշխատանքները շարունակվում են։ ԱԻՊԾ աշխատակիցներից կազմված մեկ ջոկատ աշխատանքներ է իրականացնելու Ֆիզուլիում, երկուսը՝ Բերձորից հարավ՝ Իշխանաձոր և Այգեհովիտ գյուղերում, մեկ ջոկատ էլ Որոտանի շրջանի Դավթոմաս տեղամասում է իրականացնելու որոնողական աշխատանքները։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր