Երթուղայինում սպանության մեջ կասկածվողը դիմել է փախուստի. նոր մանրամասներ          Երևանի կողմից դրական նշաններ ստանալու դեպքում, Բաքուն պատրաստ է հնարավոր ամեն բան անել երկկողմ կապերի հաստատման համար       Կա՞ պոեմ անհետ կորածների թվի ու ճակատագրի մասին, գուցե նովե՞լ սառնարաններում պահվող զինվորների մարմնի մասերի մասին    

22 հուն 2021 13:02

Ադրբեջանական հանրությունը պարզապես ատում է Քոչարյանին, իսկ օգտատերերի ճնշող մեծամասնությունը, եթե ոչ գովում, ապա զգուշորեն աջակցում է Փաշինյանին

Նիկոլ Փաշինյանը որպես քաղաքական գործիչ եւ որպես մարդ կորած է: Ռեժիմի ջղաձգությունները նրան չեն վերակենդանացնի: Այս մասին Թելեգրամի իր ալիքում գրել է «Իզվեստիա» թերթի տնօրենների խորհրդի նախագահ, ռուսաստանցի լրագրող Արամ Գաբրելյանովը:


«Երեկ ողջ գիշեր սոցցանցի մոնիթորինգ եմ անցկացրել: Զարմանալի եզրակացություններ արեցի: Առաջին՝ իրավիճակը եզակի է: Ադրբեջանից օգտատերերի ճնշող մեծամասնությունը, եթե ոչ գովում, ապա զգուշորեն աջակցում են նրան: Եթե Նիկոլի մասին կարդացել է մարդ, ով ընդհանրապես ոչինչ չգիտի պատերազմի եւ թուրքերի ու հայերի հավերժական կոնֆլիկտի մասին, ապա նա կորոշի, որ Փաշինյան ազգանվամբ քաղաքական գործիչը հարգանքի արժանի մարդ է Ադրբեջանում:


Երկրորդ՝ հայ օգտատերերի շրջանում իրավիճակը հետեւյալն է. Ռուսաստանից հայերը՝ 90 եւ նույնիսկ ավելի տոկոս, պահանջում են Փաշինյանի հեռացում: Ռուսաստանում Փաշինյանի գրեթե բոլոր հակառակորդներն աջակցում են Պուտինին եւ թշնամաբար են տրամադրված Նավալնու նկատմամբ:


Ռուսաստանցի հայերը, ովքեր աջակցում են Փաշինյանին, վատ են վերաբերվում ռուսներին եւ Պուտինին:


Երրորդ՝ համացանցի հայկական տիրույթում 70 տոկոսը կտրականապես դեմ է Փաշինյանին: Քննադատությունն ուղեկցվում է վիրավորանքներով: 20 տոկոսը պարզապես ցանկանում է, որ Փաշինյանը հեռանա առանց արյան եւ սկանդալի, իր եւ իր ընտանիքի համար երաշխիքներով: Մնացած 10 տոկոսը Փաշինյանին քիչ է մնում դասի սրբերի շարքին: Հայաստանում Փաշինյանին բուռն աջակցում են հետկլիմակտերիկ տարիքի կանայք, որոնք վատ վերաբերմունք ունեն հայկական եկեղեցու եւ Ռուսաստանի հանդեպ:


Մի քանի եզրակացություն. նախ, Փաշինյանը որպես քաղաքական գործիչ եւ որպես մարդ կորած է ինչպես հայաստանցիների, այնպես էլ ռուսաստանցի հայերի համար:


Երկրորդ հերթին, եւ՛ Հայաստանում, եւ՛ Ռուսաստանում հայերի մեծ մասը պատրաստ է ընդունել Ռոբերտ Քոչարյանին, եթե նա աղետից Հայաստանի դուրսբերման փուլային հստակ ծրագիր ունենա:


Երրորդ հերթին, ադրբեջանական հանրությունը պարզապես ատում է Քոչարյանին, ինչը բացատրելի է»,-գրել է Գաբերլյանովը:     


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր