Ուղիղ.Երևանի կենտրոնում լարված իրավիճակ է.փողոցներ են փակել          Պետք է զգույշ լինել.Ամենաուժեղ մագնիսական փոթորիկը, որը կհարվածի Երկրին, կլինի այսօր       Տեսանյութ.Գեղարքունիքի փոխմարզպետի կյանքից զրկված որդու գերեզմանը պայթեցրել են. թշնամանքը շարունակվում է    

22 հուն 2021 18:24

Արհեստական եղջերաթաղանթ , որը կարող է փրկել տեսողության կորստից

Իսրայելական CorNeat ընկերության մասնագետները արհեստական եղջերաթաղանթի նոր տեսակ են մշակել, որն ինտեգրվում է աչքի անմիջապես պատին: Հաջողվել է այն հաջողությամբ փոխպատվաստել 78-ամյա տղամարդուն:

Եղջերաթաղանթը աչքի թափանցիկ առջեւի հատվածն է, որը ծածկում եւ պաշտպանում է ծիածանաթաղանթը եւ բիբը: Երբ հիվանդության կամ վնասվածքի պատճառով եղջերաթաղանթը վերականգնման ենթակա չէ, հանգեցնում է կուրության, փոխանցում է Medical Express-ը:

Այդպիսի դեպքերում հաճախ անցկացնում են դոնորից առողջ եղջերաթաղանթի փոխպատվաստում: Բայց խնդիրն այն է, որ դոնորները շատ ավելի սակավաթիվ են, քան մարդիկ, որոնք նոր եղջերաթաղանքի կարիք ունեն, ուստի հետազոտողները բազմիցս փորձել են ստեղծել արհեստական եղջերաթաղանթներ:

Արհեստական եղջերաթաղանթի օգտագործումը սովորաբար նախատեսում է օժանդակող հյուսվածքների կիրառում, որոնք ապահովում են մարդու աչքի արհեստական հատվածի եւ հյուսվածքների միջեւ կապերը:

KPro կոչվող փոխպատվաստվող համակարգի նոր տեսակը չի պահանջում որեւէ լրացուցիչ հյուսվածքի օգտագործում: Իմպլանտը «կիսաշրջազգեստ» ունի, որը ստեղծված է ֆիբրոբլաստների եւ կոլագենի ներթափանցմանը նպաստող նյութից:

Պացիենտի աչքի հյուսվածքներին «կիսաշրջազգեստի» լիակատար ինտեգրումը տեղի է ունենում վիրահատությունից հետո մի քանի շաբաթվա ընթացում: Հետազոտողների խոսքով՝ նոր արհեստական եղեջերաթաղանթով 78-ամյա պացիենտը վիրահատությունից հետո հաջորդ օրը կարողացել է տարբերակել ընտանիքի անդամների դեմքերը եւ կարդալ դիագրամի վրայի թվերը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր