Երթուղայինում սպանության մեջ կասկածվողը դիմել է փախուստի. նոր մանրամասներ          Երևանի կողմից դրական նշաններ ստանալու դեպքում, Բաքուն պատրաստ է հնարավոր ամեն բան անել երկկողմ կապերի հաստատման համար       Կա՞ պոեմ անհետ կորածների թվի ու ճակատագրի մասին, գուցե նովե՞լ սառնարաններում պահվող զինվորների մարմնի մասերի մասին    

23 հուն 2021 14:55

Տարածաշրջանում շրջում է մեծ պատերազմի ուրվականը.հիմա էլ թուրքը հենված է մեր ներսի թուրքերի հետ համագործակցության վրա

Սպառնալիք պետությունների զորավարժությունների, ռազմական գործողությունենրի նախապատրաստման ու մյուս քայլերը պետք է ընկալվեն որպես պոտենցիալ սպառնալիք, ասուլիսում նշեց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանն՝ անդրադառնալով թուրք-ադրբեջանական զորավարժությանը:

«Այս տարածաշրջանում շրջում է մեծ պատերազմի ուրվականը, թե այդ պատերազմը երբ կսկսվի, թիրախները ո՞ր մեծ պետությունները կլինեն՝ Իրա՞նը, թե՞ Ռուսաստանը՝ դեպքերը ցույց կտան: Բայց ամեն զարգացման պարագայում Հայաստանը մնում է թիրախ, Հայաստանը մնում է պատերազմի թատերաբեմ դառնալու վտանգի տակ», - նշեց թուրքագետը:

Այդ ամենն անտեսելը նա սխալ է համարում:
Ադրբեջանում վախ կա, որ Նիկոլ Փաշինյանը կհեռացվի: Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանն առաջարկում է նայել Ալիևի հայտարարությունները.

«Ասում է՝ չփորձեք հայկական բանակը վերականգնել, չփորձեք ռևանշի քայլեր անել: Ալիևն էլ տխմար, տգետ մտածողության կրող է և ցույց է տալիս այն վախերը, որոնք կան իրենց հոգու խորքում»:

Փաշնյանին տրված ադրբեջանական գնահատակաների մասով էլ Մելքոնյանն ընդգծեց համակրանքի, գովեստի առկայության հանգամանքը:

Անդրադառնալով հայ-ադրբեջանական հարաբերություններին՝ Ռուբեն Մելքոնյանը նկատեց, որ հայ-ադրբեջանական խաղաղ համակեցություն չի եղել անգամ խորհրդային շրջանում, երբ հայերն ու ադրբեջանցիները նույն պետության քաղաքացիներ էին.

«Այն, որ հայերն ու ադրբեջանցիները կանաչի են վաճառել և այլն, գրանտային, միտումնավոր մտածողության դրսևորումներ են, որոնք ուղղված են այս ազգի զգոնության թուլացմանը»:

Թուրքագետի խոսքով՝ Հայաստանի դեմ թուրքական քայլերը հենված են գործակալական ցանցի վրա՝ գիտակցված գործակալ դարձածներ, գրանտներ, թուրքական շահերն անուղղակի սպասարկողներ: 
Արցախի օկուպացիայի հետևանքով ագրեսոր մեկ այլ պետություն՝ Թուրքիան, հիմա էլ առաջարկում է մեկ այլ սպառնալիք՝ սահմանների բացում, կոմունիկացիաների ապաշրջափակում:

Սպառնալիք է, որովհետև հենված չէ մեր պետական արժանապատվության վրա, դիվանագիտական բնական գործընթացի արդյունք չէ՝ կապիտուլյացիոն ռեժիմի շարունակություն է, և բացի այդ՝ Թուրքիայի կողմից ոչ թե բարի կամքի դրսևորում է, այլ նույն թշնամական քաղաքականությունն է այլ փաթեթավորմամբ, այսիքնքն փափուկ ուժի միջոցով Հայաստանի դեմ թշնամական քաղաքականության շարունակություն, իսկ դրա վտանգները կարող է լինել տնտեսական, իրավական, գյուղատնտեսական և այլն։ Սա մեր պետության համար բացում է  վտանգների արկղ, որին մեր պետությունը պատրաստ չէ։

Իսկ այդ ամենն իշխանության կողմից դրական լույսի ներքո ներկայացնելը՝ ինքնախաբեություն է»,- ասաց թուրքագետը:
Անդրադառնալով հայ-ադրբեջանական հարաբերություններին՝ Ռուբեն Մելքոնյանն ասաց, որ հենվելով փաստերի վրա,  հայ-ադրբեջանական խաղաղ համակեցություն չի եղել անգամ խորհրդային շրջանում, երբ հայերն ու ադրբեջանցիները նույն պետության քաղաքացիներ էին։

Թուրքագետի խոսքով, Հայաստանի դեմ թուրքական քայլերը հենված են գործակալական ցանցի վրա՝ գիտակցված գործակալ դարձածներ, գրանտներ, թուրքական շահերն անուղղակի սպասարկողներ. «Այսինքն թշնամին վաղուց մեր ներսում է, հավաքվել էր այն բոլոր հնարավոր հիմքերը մեր դեմ քայլեր անելու համար։ Այն, ինչ արվեց ինչպես 100 տարի առաջ, այնպես էլ հիմա հենված է եղել մեր ներսի թուրքերի հետ համագործակցության վրա»։ 

Ինչ վերաբերում է ԱԺ նախագահի գործակալ լինելու հայտարարությանը, նրա կարծիքով, հանգամանքը հերքելը կամ ապացուցելն անհնարինության շարքից է։

«Լուրջ մեղադրանք է հնչել ու դրանից առաջ էլ այս երկրում լուրջ մեղադրանքներ են հնչել, բայց որևէ մեկը որևէ ընթացք չի ունեցել մինչ այս պահը: Դրանից կարող ենք եզրակացնել, որ որդեգրված է մի ոճ, որ ուղղակի անտեսում են լուրջ մեղադրանքները», - նշեց նա:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր