Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ․ «Իրավունք»          Նիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի են տվել․ «Իրավունք»       Անկում տարադրամի շուկայում. ինչ փոխարժեքներ են սահմանվել մարտի 29-ի համար    

26 հուն 2021 14:17

Ահա թե ինչը թշնամուն բերեց ու հասցրեց Շուշի...սպառազինության հետ կապված խնդիր չենք ունեցել, այ «Բայրաքթարների»առջև մենք անզոր էինք

«Ես Դավիթ Տոնոյանից այլ բնույթի ու որակի հարցազրույց էի սպասում, հատկապես պատերազմից հետո, երբ մենք ունենք հարցեր, որոնք առ այսօր մնացել են անպատասխան»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը՝ անդրադառնալով պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի հարցազրույցին։

Նրա խոսքով,  հարցազրույցը ոչնչի մասին է եղել։ Ըստ նախկին փոխնախարարի, այժմ ինքնապաշտպանական բնույթի հայտարարությունները շատ մոդայիկ են՝ հատկապես իշխանության ներկայացուցիչների համար։

«Բայց դա չի փրկում ո՛չ մեր երկիրը, ո՛չ մեր քաղաքական համակարգը, ոչ էլ մեզ դուրս է բերում այն պրոբլեմներից, որոնք, ցավոք, շարունակում են խորանալ։ Նախկին Պնախարարի հարցազրույցը բոլորովին այլ բաների մասին պետք է լիներ, այնտեղ ոչ մի կարևոր բան չկար։ Բազմաթիվ հարցեր կան, մասնավորապես՝ պաշտպանական քաղաքականության սխալների մասին, բանակցային դաշտում եղած հայտարարությունների մասին..., պատերազմի հրահրման մասին և այլն։ Եվ այն, որ նա նշել է, թե չի ստացվել ՊՆ-ԳՇ-վարչապետ համագործակցությունը, անվտանգության խորհրդի ու վարչապետի խնդիրն է։ Պետք է նման հարցեր չառաջանային, բայց պատերազմի ընթացքում պաշտպանական քաղաքականությանը վարչապետի ուղիղ միջամտությունը և քաղաքական ուղղորդումները մեզ բերել են պարտության»,- կարծիք հայտնեց նա։

Արտակ Զաքարյանը նշեց, որ վստահ է՝ բանակն իր խնդիրը լավագույնս կարող էր լուծել` ապահովելով անվտանգության գոտին։ Նա նկատեց՝ պաշտպանական համակարգին 26 տարի շատ մեծ ուշադրություն է հատկացվել, և այդքան ժամանակ հայոց բանակը պաշտպանել է երկրի անվտանգությունը։

«Մենք սպառազինության հետ կապված խնդիր չենք ունեցել, այլ հարց է «Բայրաքթարների» խնդիրը, որին մեր իշխանություններն անլրջությամբ մոտեցան, չեղավ պատշաճ վերաբերմունք։ Եվ շարունակվեցին բանակը շոուի վերածելու անիմաստ գործողությունները, գումարներն ուղղվեցին բոլորովին ոչ նպատակային ծախսեր իրականացնելուն։ Նախկինում արված հսկայական աշխատանքի վրա անիմաստ կրկնակի աշխատանք տարան՝ դրանով քնեցնելով հասարակությանը, դրանով փափուկ բարձ դնելով մարդկանց գլխի տակ, և միևնույն ժամանակ հակառակորդին հնարավորություն տալով լավ պատրաստվելու պատերազմին»,- ասաց ՊՆ նախկին փոխնախարարը։

Նա նկատեց՝ պատերազմի առաջին 10-12 օրերին հայոց բանակը կարողացել է պատվով կատարել իր առաջ դրված խնդիրը։ Բայց, ըստ Արտակ Զաքարյանի, հետագայում, արագ տեմպերով, սխալ, շփոթեցնող, մոլորեցնող, պառակտող, ԶՈւ համալրման գործընթացը ձախողող քայլերով իշխանությունները ադրբեջանական բանակին բերել և հասցրել են մինչև Շուշի և ավարտել պատերազմը։

«Ինչ վերաբերում է սպառազինությանը, ապա հինգ տարին մեկ մենք ունենում ենք նոր պլան։ Ապրիլյան պատերազմից հետո ուշադրությունը մեծացվեց նաև ՀՕՊ համակարգերի նկատմամբ։ 2017 թվականին, երբ մշակվեց 2018-24 թթ. Արդիականացման ծրագիրը և հաստատվեց 2018-ի փետրվարին, յուրաքանչյուր տարվա համար հստակ ներկայացված էր, թե ՀՕՊ-ը ինչպիսի զարգացում պիտի ունենա։ Չգիտես ինչու, ՀՕՊ զարգացման այդ փուլում որոշվում է ավիացիա ձեռք բերել, և կյանքը ցույց տվեց, որ դա ոչնչի պետք չեղավ»,- ներկայացրեց Արտակ Զաքարյանը։

Նրա խոսքով,  պետական մակարդակով մեծ և համակողմանի ուսումնասիրություններ պետք է լինեն՝ հասկանալու համար՝ ինչն է եղել հայկական կողմի պարտության պատճառը, ովքեր են մեղավոր, դավաճանական քայլեր եղել են, թե ոչ։

«Նախիկում, երբ ինքս էի քննարկումներ կազմակերպում, որևէ մեկը չի ժխտել ավիացիայի կարևորությունը, բայց ինչ վերաբերում է արցախյան հատվածին, ապա թիվ մեկ խնդիրը եղել է ՀՕՊ ամուր պաշտպանություն ունենալը։ Այսինքն՝ մեզ համար առաջնահերթ էին ՀՕՊ խնդիրները։ Եվ այո, տեղին է հարցը, թե ինչու են «ՍՈւ» համակարգեր ձեռք բերել»,- ասաց նա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր