Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին          Երևանը Իրանին վստահեցրել է, որ միջպետական ճանապարհը ներառված չէ Բաքվին տարածքներ հանձնելու համաձայնության մեջ       Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման    

27 հուն 2021 13:14

«Ոչ մի ապացույց դեռևս չկա». ԵԽԽՎ-ն անտեսել է հայկական պատվիրակության դիմումները

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի բյուրոն չի քննարկել Ադրբեջանից հայ ռազմագերիների վերադարձի հարցը։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամ, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։ 
ԵԽԽՎ-ի՝ նախօրեին մեկնարկած նստաշրջանում հիմնական օրակարգից բացի 7 առաջարկ է ներկայացվել անհետաձգելի և ընթացիկ հարցերի քննարկման համար, այդ թվում ՝ «Հայ ռազմագերիների և այլ գերիների հայրենիք վերադարձի չհիմնավորված ուշացումը Ադրբեջանի իշխանությունների կողմից՝ որպես մարդու իրավունքների ոլորտում եվրոպական միջազգային ստանդարտների խախտում»:

ԵԽԽՎ բյուրոն, սակայն, հավանություն չի տվել այդ բանավեճին՝ բավարարելով ադրբեջանական պատվիրակության դիմումը։ Վերջինս նամակ է հղել ԵԽԽՎ նախագահին, նշելով նման քննարկման ոչ ընդունելի լինելը։
Նստաշրջանի ընթացքում հայկական պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը բարձրացրել է նաև անցյալ տարի Թուրքիայի կողմից Ղարաբաղյան հակամարտության գոտի տեղափոխված սիրիացի վարձկանների հարցը: Ադրբեջանական ԶԼՄ–ների հաղորդմամբ` նստաշրջանի ընթացքում ելույթ ունեցող Գերմանիայի արգործնախարար Հայկո Մաասը հայտարարել է, որ Ղարաբաղում ռազմական գործողություններին Ադրբեջանի կողմից օտարերկրյա վարձկանների մասնակցության ոչ մի ապացույց դեռևս չկա:

Սակայն ավելի ուշ հայկական պատվիրակության անդամ Էդմոն Մարուքյանը Sputnik Արմենիային հայտնեց, որ ադրբեջանցիները խեղաթյուրել են Մաասի խոսքերը։   

Հատկանշական է, որ Արցախում ռազմական գործողությունների ընթացքում ծայրահեղական վարձկանների տեղափոխման մասին հայտարարել էր Ռուսաստանի ղեկավարությունը, ԱԳՆ-ն, այդ մասին խոսել էր նաև արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր