Ռուսաստան-Թուրքիա հարաբերություններում ամեն մի շշուկ պետք է ուշադրության արժանանա Հայաստանում          Նշաններ, որոնցով կարելի է կասկածել մոտալուտ թրոմբոզը       Տեսանյութ.Պարենի մատակարարումն առաջնագծում խաթարվել է. եղել են ժամեր, երբ անհնար է եղել սննդի առաքումը    

27 հուն 2021 14:15

Սաղ պիտի պատասխան տան, սաղիս կերան, արա. անհետ կորածների ծնողները պահանջում են գտնել իրենց որդիներին

«Չգիտեմ, ոնց ու ինչ ձևով, թող գտնեն իմ երեխուն ու բերեն ինձ տան։ Բա մենք ինչի՞ ենք նրանց ընտրել, ո՞ւմ համար ենք ընտրել»,- կատավարության դիմաց բողոքի ակցիայի ժամանակ ասացին արցախյան վերջին պատերազմում անհետ կորածների սևազգեստ հայրերը։


Բողոքի ակցիայի մասնակից տղամարդկանցից մեկը հայտարարեց, ընտրությունների ժամանակ երդում են ուտում, ասում են, ամեն ինչ անելու են հանուն ժողովրդի։


«Ո՞ւր են հիմա, ինչի՞ համար են։ Մենք ինչի՞ ենք եկել, հասել այստեղ»,- նշեց անհետ կորած զինծառայողի հայրը։


Մեկ այլ տղամարդ հիշեցրեց՝ իրենց զավակներին ասել են, եթե չգաք, ազգի դավաճան եք, տարել են, հրամանատարներն էլ փախել են։


«Փախել են, այսօր էլ եկել են, դարձել են ազգի հերոսներ, պաշտոններ են ստանում։ Սաղ պիտի պատասխան տան, թող գնան մեր երեխեքին գտնեն, բերեն, մեզ չի հետաքրքրում, սաղիս կերան, արա։ Թող պատկերացնեն, իրենք իրենց երեխաներին մի ամիս չտեսնեն, ի՞նչ կանեն»,- իրար լրացնելով ասացին հայրերը, որոնք արդեն մի քանի ամիս է՝ չգիտեն, որտեղ են իրենց զավակները, ո՞ղջ են, թե՞ մահացած։


Ակցիայի մասնակից մեկ այլ հայր էլ պատմեցէ որդու հերոսությունների մասին, ու ավելացնում, որ «աֆիցերներ կան, կռվին չեն մասնակցել, բայց կոչումներ են ստացել»։ Նա հայտարարեց՝ եթե տղաների սխրանքները ըստ արժանվույն չգնահատվեն, ապա բոլորին գլխիվայր շուռ է տալու, խոսքին տեր է։


Նրանք վրդովվել են, որ ՊՆ ներկայացուցիչները գալիս են իրենցից են տեղեկություններ ու նորություններ հարցնում, մինչդեռ հակառակը պետք է լիներ, իրենց պետք է տվյալներ տրամադրի պաշտպանության նախարարությունը։


«Բոլորը պատասխան են տալու»,- հայտարարեցին նրանք։


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր