Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս          Մարդը չի կարողացել անգամ արցախցիներին անվտանգ բենզին բաժանել, բայց հիմա խորհուրդ է տալիս Հայաստանին       Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ    

28 հուն 2021 11:03

Տեսանյութ.Այո, մասնակցելու ենք և կրելու ենք, պայքարելու ենք և կրելու ենք

ՀՀ երկրորդ նախագահ  Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ մասնակցելու է արտահերթ խորհրդարանական ընտրություններին՝ անկախ նրանից, թե երբ այն կանցկացվի:

«Իմ կողմնակիցներին ես կոչ եմ արել ակտիվ մասնակցել քաղաքական գործընթացներին, որոշ ներգրավվածություն ունեմ նաև ես հանդիպումների, քննարկումների, մտքերի փոխանակման ձևով»,- Yerevan.today, Hayeli.am, Politik.am կայքերին տված հարցազրույցում ասել է Ռոբերտ Քոչարյանը։

«Ես ինչի՞ համար ավելի ակտիվ չեմ ներգրավվել: Պատճառը հետևյալն է՝  «Իմ քայլը» խմբակցության համար ես մի մարդ եմ, որին իրենք 2 տարի պահել են բանտում, և իրենց մտածելով` ինձ իշխանություն տալու պարագայում ես սուրը հանելու եմ ու վրեժխնդիր եմ լինելու:  Պատճառը նաև սա է, որ ինձ հեռու պահեցի այս գործընթացներից, որ իմ գործոնը չօգտագործվի պատգամավորներին վախեցնելու համար»,- նշել է Ռ. Քոչարյանը։

Նա ասել է, որ  ունեն քաղաքական պայքարի համար անհրաժեշտ ամբողջ գործիքակազմը, կա նաև թիմ։

«Շատ ավելի ճիշտ կլիներ, որ վիճակը հնարավոր լիներ կայունացնել և շատ ավելի հանգիստ միջավայրում կազմակերպել ընտրություններ, որովհետև այս մթնոլորտում, այս հակասությունների ու անորոշությունների, զգայուն հարցերի վերաբերյալ պատասխանների բացակայության պարագայում արտահերթ ընտրություններն իսկապես վտանգավոր են։

Բայց, այնուամենայնիվ, եթե իշխանությանը հաջողվի պարտադրել ընտրություններն ավելի արագ, ապա ևս, չեմ կարծում, որ ճիշտը չմասնակցելն է: Կարծում եմ՝ մասնակցելը ճիշտ է։ Հակառակ դեպքում մենք հնարավորություն կտանք այս մարդկանց վերահաստատելու իրենց իշխանությունը։

Այո, մասնակցելու ենք և կրելու ենք: Պայքարելու ենք և կրելու ենք», - նշել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր