Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են ուկրաինական 15 հրթիռ          Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ․ «Իրավունք»       Նիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի են տվել․ «Իրավունք»    

28 հուն 2021 12:45

ՀՀ էկոնոմիկայի նախարարի խրախճանք-գինարբուքը ձախողել է իրանական կողմի նախաձեռնությունը

Նիկոլ Փաշինյանը ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին հունվարի 22-26-ը գործուղել էր Իրան: Էկոնոմիկայի նախարարի և նրա գլխավորած պատվիրակության այցի վերջին օրը իրանական կողմը նախատեսել էր, որ պատվիրակությունը պետք է այցելի կաթնամթերք արտադրող «Միհան» ընկերության գործարան՝ ծանոթանալու Իրանի կաթնամթերքի արդյունաբերության ոլորտի հսկաներից մեկի հնարավորություններին: Այցը, սակայն, չի կայացել:

168.am-ի իրանական հավաստի աղբյուրների փոխանցմամբ, պատճառը եղել է այն, որ նախորդ գիշերը նախարար Քերոբյանը և պատվիրակության մյուս անդամները մասնակցել են մի խրախճանք-գինարբուքի, արդյունքում առավոտյան նախարաը գտնվել է ոչ սթափ, ավելի ճիշտ՝ ալկոհոլային թունավորման վիճակում: Միհան» ընկերության տնօրինությունը մեկ ժամ սպասել է հայկական պատվիրակության ժամանմանը, որից հետո Իրանի ԱԳՆ-ից նրանց տեղեկացրել են, որ այցը չի կայանալու, քանի որ նախարարը նման վիճակում է: Ամոթալի այս դեպքն առավել խայտառակող է, եթե հաշվի առնենք, որ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և իր գլխավորած պատվիրակությունը այց է կատարել իսլամական մի երկիր, որտեղ ալկոհոլի օգտագործումն անընդունելի և օրենքով արգելված է, ուստի նման վարվելակերպն ուղղակի անհարգալից վերաբերմունք է Իրանի կառավարության և հյուրընկալող կողմի նկատմամբ: Այսքանից հետո դժվար թե լուրջ արդյունքներ պիտի ակնկալել հայկական պատվիրակության իրանական այս այցից:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր