Շղթայական վթար՝ Արմավիրում, բախվել են «Nissan», «Infiniti», «Mercedes», «Volkswagen», «Kia» և «Renault»          Տեսանյութ.Առաջիկա օրերին մի փոքր շոգելու ենք, օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 36-37 աստիճանի       Որևէ ձեռնարկություն 1 տարվա մեջ 3 անգամ ՀԴՄ չտպեց, 5 տարով զրկվելու է և՛ միկրոբիզնեսի, և՛ շրջանառության հարկերով աշխատելուց    

28 հուն 2021 13:08

Փաշինյանին պետք է հեռացնել՝ ընդհուպ զենքի ուժով նաև,թող ԱԱԾ-ն ինձ ձերբակալի. Բադասյան

Նիկոլ Փաշինանին պետք է հեռացնենք ոչ միայն որպես պարտության սիմվոլ, այլ նաև որպես թշնամի։ ն Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Վահան Բադասյանը։


«Ի՞նչ ճանապարհով,տարբեր, ընդհուպ, ֆիզիկապես հեռացնելը։ Թշնամուն պետք է վերացնենք, զենքի միջոցով նաև։ Ես սպառնալիքի կոչեր եմ անում, գիտակցաբար եմ անում, թող ԱԱԾ-ն ինձ ձերբակալի»,- ասաց նա։


Բադասյանը պնդեց նաև՝ պետք է հեռացնել նաև Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին։


«Բոլորը պետք է փոխվեն», - հավելեց Բադասյանը։


Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը պատերազմին պատրաստվել է ծրագրավորված։


«Նրան հայտնաբերել են դրսի ուժերը, նրան պատրաստել են, որպեսզի նա դավաճանի երկրին, հետո արդեն թշնամություն անի», - ասաց Վահան Բադասյանը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր