Քոչարյանի մասնակցությունը ընտրություններին.Եթե մինչ այդ Հայաստանի շուրջ իրավիճակը ծայրահեղ չլարվի, ականատես կլինենք կոշտ պրոցեսի
![](https://mail.hayacq.com/uploads/posts/2024-10/1728416155_alen-xevondyan.jpg)
«Թե որքանով է տեղի ունեցել այդ փոփոխությունը, իհարկե, սոցիոլոգների ուսումնասիրության առարկա է, սակայն պետք է արձանագրենք, որ նրա հարցազրույցները, հնչեցվող տեքստերը, դրանց հիմնավորվածությունը, տրամաբանական շղթաները և հատկապես պատերազմից հետոյի կոնտեքստում դրանք դիտարկելու տեսանկյունից նրա դիրքերը որոշակիորեն ամրապնդվել են։ Կարծում եմ, քաղաքական հայտի ձևակերպումը ինչ-որ չափով նաև հիմնավոր էր, որովհետև կար երկու այլընտրանք, կամ գործող իշխանությունը վայր է դնում մանդատը, ինչպես նախկինում՝ խորհրդարանն ընտրում է վարչապետ, այդ թվում, նաև չցանկանալով ընտրել այդ թեկնածուին, ինչպես դա եղավ Փաշինյան Նիկոլի հետ, ՀՀԿ-ի խորհրդարանում, կամ տեղի են ունենում արտահետք ընտրություններ։ Հիմա ընտրվեց այս տարբերակը և Քոչարյանը, որ երբեք գաղտնի չէր պահել իր քաղաքական հավակնությունները, հանրայնացրեց դա։ Կարծում եմ, մենք ականատես կլինենք բավական կոշտ, տարբեր տիպի քարոզչական հնարքներով լի, ինչ-որ չափով նաև օրենքի խախտմամբ և վարչական ռեսուրսի օգտագործմամբ ընտրական և նախընտրական պրոցեսների, եթե մինչ այդ Հայաստանի շուրջ իրավիճակը ծայրահեղ չլարվի։ Իսկ ընտրությունները ինչպես գիտենք նախանշված են»։