Տեսանյութ.Եթե կան մարդիկ, ովքեր եկել են զենքով, խնդրում ենք անհապաղ հեռանալ
Հանրապետության հրապարակում մեկնարկել է հայահավաքը, որի մասնակիցները պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:
Հավաքի մեկնարկին զգուշացվեց, որ տարածքում կարող են լինել սադրիչներ, կարող են լինել մարդիկ, ովքեր ինչ-որ բաներ կասեն, այդ դեպքում պետք է անմիջապես դիմել ոստիկանությանը: Դրա համար անհրաժեշտ է բոլորի աջակցությունը:
Զգուշացվեց, որ հավաքի կազմակերպիչների նշած քայլերից զատ քայլերի մասին արտահայտվողը համարվելու է սադրիչ. «Եթե կան մարդիկ, ովքեր եկել են պատահականության սկզբունքով կամ դիտավորությամբ ինչ-որ զենք զինամթերքով, ես խնդրում եմ անհապաղ հեռանալ, որովհետև միևնույնն է բացահայտելու ենք ու հանձնելու ենք ոստիկանությանը»,-ասաց հավաքի կազմակերպիչներից մեկը:
***
Հանրապետության հրապարակում հանրահավաք է ընթանում. իշխանափոխության պահանջով ակցիային մասնակցում են տարբեր քաղաքական, հասարակական գործիչներ, քաղաքացիներ, քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, մշակույթի ու արվեստի գործիչներ:
Նրանք պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ կառավարության հրաժարականը: «Մեր ներկայությամբ մենք կհաստատենք, որ ի հեճուկս դավաճան իշխանավորների, մեր բանակը չի պարտվել, չի մահացել, կանգուն է և պատրաստ պաշտպանելու երկիրն ու ժողովրդին արտաքին և ներքին թշնամիներից: Սպասում ենք բոլոր գիտակից, արժանապատիվ քաղաքացիներին հայահավաքին` իրենց պատիվը վերականգնելու գործին մասնակից լինելու»,- ասաց քաղաքացիներից մեկը:
Դերասան, ռեժիսոր Հրանտ Թոխատյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ այստեղ է արտահայտելու իր կարծիքը. «Ես կողմնակից եմ, որ լինի գործողություն, բայց ապստամբությանը դեմ եմ»: