ՆԱՏՕ-ն ողջ կոալիցիայով պատերազմի է պատրաստվում. Ռուսաստանը կարող է հակամարտություն հրահրել հարևան երկրներում          Արտակարգ դեպք՝ Երևանում. 16-ամյա տղան Կիևյան կամրջից ցած է նետվել, բայց ողջ է մնացել       Ռեստորանում ընթրելիս տղամարդը պայուսակից հանել է ատրճանակը, պատահական կրակոց է արձակվել․ կա զոհ    

30 սեպ 2022 10:18

Ինչու ես քո խոցելի տեղերն ի ցույց դնում աշխարհին.Փաշինյանը բավականին լուրջ հայտարարություն է արել, որը կարող է քաղաքական լուրջ սկանդալի պատճառ դառնալ

Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստում հայտարարեց, որ Ադրբեջանը փորձում է այնպես անել, որ  տարբեր երկրներ, անգամ մեր դաշնակիցը, Հայաստանին զենք չմատակարարեն:


«Նրանք փորձում են այնպես անել, որ Հայաստանին զենք, ռազմամթերք չմատակարարվի։


Մենք դեպքեր ունենք, երբ 100 միլիոնավոր դոլարներ վճարված են, բայց Հայաստանի նկատմամբ մատակարարումների պարտավորությունները չեն կատարվում, այդ թվում՝ դաշնակից երկրների կողմից»,-հայտարարել է Փաշինյանը:


Այս հայտարարության վերաբերյալ «Փաստինֆո»-ն զրուցել է ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանի հետ:


-Պարո՛ն Նահապետյան, այսօր Փաշինյանը հայտարարեց, որ շատ երկրներ, այդ թվում՝ մեր դաշնակիցը, Ադրբեջանի ճնշմամբ հրաժարվում է մեզ զենք վաճառել, ինչո՞ւ է Ռուսաստանը, որը մշտապես եղել է Հայաստանին ամենաշատ զենք վաճառած երկիրը, այսօր հանկարծ հրաժարվում զենք վաճառել մեզ՝ անգամ նախապես տված գումարի դիմաց.


-Փաշինյանը դեղին մամուլի լրագրողի էությունից դուրս չի եկել, որտեղ կարող ես անպատասխանատու և իրականությունից հեռու հայտարարություններ անել, հետո պատասխանատվություն չկրել դրա համար: Ինքը կարո՞ղ է գեթ մեկ ապացույց բերել, որ Ադրբեջանը ճնշում է Ռուսաստանին և Ռուսաստանը չի կատարում իր պայմանագրային պարտականությունները, ինչպե՞ս է այդ ճնշումը տեղի ունեցել, և դրանից հետո Ռուսաստանում ու՞մ  կողմից  է որոշում կայացվել, որ, չնայած վաղօրոք ձեռք բերված պայմանավորվածությունների և վճարված գումարի, իր պարտականությունները Ռուսաստանը չպետք է  կատարի: Փաշինյանը բավականին լուրջ հայտարարություն է արել, որն, ի դեպ, կարող է քաղաքական լուրջ սկանդալի պատճառ դառնալ: Օրինակ՝ ՌԴ-ից կարող են պաշտոնապես հարցում անել՝ ի՞նչ փաստերի հիման վրա է Փաշինյան Նիկոլը պնդում, որ, Ադրբեջանի ճնշմամբ, Ռուսաստանը, իր վրա վերցրած պարտականությունը, չի կատարում, նա կարո՞ղ է փաստեր բերել: Եթե ագամ այն, ինչ ասում է Փաշինյանը, իրականություն է, որին ես չեմ հավատում, ապա այդ դեպքում խնդիրը բարձրաձայնում են դիվանագիտական խողովակները կամ այլ խողովակներ, որտեղ ՌԴ-ն ու Հայաստանն ունեն ռազմավարական-դաշնակցային պարտավորություններ, արդյո՞ք ճիշտ չի այդ խողովակներով աշխատել և հասկանալ՝ ինչո՞ւ զենքի վաճառք չի արվում:


-Եթե անգամ Ռուսաստանը մեզ զենք չի վաճառում, ինչու՞ չենք դիմում այլ երկրների՝ Իրանին, Ֆրանսիային, որպեսզի նրանք մեզ զենք մատակարեն.


-Այո, ենթադրենք Ռուսաստանը  չի վաճառում, բայց կան շատ երկրներ, որ  միայն նրա համար, որպեսզի օգնեն մեզ՝ Ադրբեջանի ու Թուրքիայի  ագրեսիան կանխելու համար, զենք կտան: Այս առումով առաջինը Իրանն է, իսկ ո՞վ է ասում, որ Իրանը մեզ զենք չի վաճառի, ո՞վ է ասում, որ նույն Հունաստանը, որը լարված հարաբերությունների մեջ է Թուրքիայի հետ, զենք չի վաճառի Հայաստանին: Կան երկրներ, որոնք հակաթուրքական դաշինքի անդամ են և պատրաստ են մեզ զենք վաճառել: Երկրներ էլ կան որ մեզ կարող են զենք վաճառել՝ միջնորդներով, նույնիսկ իրենց համար դա կարող է որպես բիզնես դիտվել: Իմ նշած երկրները, այս կամ այն չափով, հակաթուրքական դաշինքի երկրներ են, բայց երկներն էլ կան, որտեղ զենք վաճառքը բիզնես է:Եթե անգամ Փաշինյանի ասածն իրականություն է, ապա նշանակում է, որ երկրները ոչ թե Հայաստանին զենք չեն վաճառում, այլ Հայաստանի կառավարությանը չեն վստահում, որի ղեկավարը Փաշինյան Նիկոլն է, այստեղ լուրջ մտորելու խնդիր կա՝ ինչո՞ւ Փաշինյան Նիկոլի կառավարության նկատմամբ ստանձնած պարտավորությունները չեն կատարում, այստեղ առաջինը ինքը պետք է մտածի դրա մասին:


-Իսկ վտանգավոր չէ՞ արդյոք, որ ի լուր թշնամու հայտարարում ես, որ քո երկիրը զենք ձեռք բերելու խնդիր ունի և քեզ զենք չեն վաճառում.


-Իհարկե վտանգավոր է, երբ դու ամբողջ աշխարհին ասում ես, որ այն զինատեսակները, որը պետք է ստանա մեր Զինված ուժերը, որպեսզի մարտական խնդիր կատարի, չունի, սրանով հակառակորդին տեղեկատվություն ես տալիս, քո խոցելի տեղերն ես ցույց տալիս հակառակորդին, մի հակառակորդի, որը ամեն պահի պատրաստ է լայնածաված ռազմական գործողությունների:


-Պարո՛ն Նահապետյան, իսկ չե՞ք կարծում, որ նման հայտարարություններով իշխանությունները փորձում են հիմնավորել իրենց՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու ցանկությունը,  եթե նաև հաշվի առնենք, որ նրանք պնդում են, որ շատ երկրներ մեզ զենք չեն տալիս, քանի որ ՀԱՊԿ անդամ երկիր ենք.


-ՀԱՊԿ-ից դուրս գալու գործընթացը իշխանությունները  քարոզչական և կիրառական դաշտում արդեն սկսել են, այս հայտարարությամբ չէ, որ այդ գործընթացը սկսվում է, երբ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը գալիս է Հայաստան,Փաշինյանը նրան չի ընդունում, կամ գալիս է ու հանդիպում է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին, որն էլ միայն ներկայացնում է ՀԱՊԿ-ի վերաբերյալ հասարակական տրամադրությունները, ի՞նչ եք կարծում, այս ամենը ՀԱՊԿ-ի ղեկավարությունը ինչպե՞ս է դիտարկում, Արմեն Գրիգորյանն իր սուբյեկտիվ ընկալումներով հասարակական տրամադրություն է ներկայացնում, որտեղ բացասական ֆոն տա, լավ, հո մանկապարտեզ չի՞ պետության կառավարումը: ՀԱՊԿ-ից դուրս գալու գործընթացն այս իշխանությունները քարոչական մեքենայով վաղուց են սկսել, հիմա ավելի վտանգավոր բաներ կարող  է լինել: ՌԴ-ն և Հայաստանը միմյանց նկատմամբ պայմանագրային պարտավորություններ ունեն ոչ միայն ՀԱՊԿ շրջանակներում, այլ նաև 1997-ի պայմանագրով, այսինքն՝ ես կարո՞ղ եմ ենթարդել, որ նման վարքագծով սադրում են Ռուսաստանին՝ վերանայել այն պայմանագրային պայմանավորվածությունները, որն իրենք ունեն: Մենք նաև հիշում ենք Նենսի Փելոսիի հետ Հայաստան եկած կոնգրեսական մի տիկին, որն արմատներով հայ է, հայտարարեց, որ Հայաստանին զենք կտրվի, եթե այդ զենքը ուղղակի կամ անուղղակի կերպով Ռուսաստանը դեմ ուղղվի, նույնը՝ ինչ կատարվում է Ուկրաինայում, ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն Հայաստանին զենք տալու են մի պայմանով, որ այդ զենքն աշխատի նաև Ռուսաստանի դեմ:


-Հնարավո՞ր է, որ հենց այս պատճառով է Ռուսաստանը հրաժարվում մեզ զենք վաճառել, քանի որ չի վստահում գործող իշխանություններին և մտավախություններ ունի, որ կարող է այդ զենքը հետագայում թեկուզ անուղղակի կերպով իր դեմ ուղղվել.


-Ես չեմ բացառում։ Այնուամենայնիվ, Ռուսաստանի, նաև Իրանի, հետախուզական ծառայությունները, չեմ բացառում, որ գիտեն բաներ, որ մենք, շարքային քաղաքացիները չգիտենք, ինչը շատ նորմալ է, իրենք կարող է տեղյակ են Փաշինյան Նիկոլի սեպարատ այլ պայմանավորվածությունների մասին՝ օրինակ ՆԱՏՕ-ի հետ, մասնավորապես,նա հանդիպում էր վերջերս ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգի հետ, իսկ ի՞նչ հարցեր են քննարկվել, հայտնի չէ, երբ նայում ես օրինակ ՆԱՏՕ-ի տարածած պաշտոնական հաղորդագրությունը, ենթատեքստով  հասկացնում են, որ Հայաստանը փորձում է ՆԱՏՕ-ի հետ համագործակցային եզրեր գտնել, միգուցե, սրա համար են Իրանը և Ռուսաստանը կոշտ կեցվածք ընդունել՝ պատժելու համար:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր