Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով. առաջիկա օրերի եղանակի կանխատեսում          Ապրիլի 26-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Ապրիլի 26-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

29 հուն 2021 11:04

Չի բացառվում, որ սրանք Ադրբեջանից 5 ռազմագերի են խնդրել, փոխարենը՝ խոստանալով մեզ համար դեռևս անհայտ և ցավալի նոր զիջումներ

«Այսօր մամուլից տեղեկացա, որ ադրբեջանական կողմը մեզ է փոխանցել ավելի վաղ գերեվարված 62 ռազմագերիներից 5-ին: Հիմա ինձ մոտ հարց է ծագում՝ ինչո՞ւ է Հայաստան վերադարձել ընդամենը 5 ռազմագերի, այն պարագայում, եթե մենք այնտեղ ունենք վեց տասնյակից ավելի գերիներ, և բոլորն անխտիր, հավասար իրավունքներ ունեն և պետք է հայրենիք վերադարձվեն,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է քաղաքագետ Թևան Պողոսյանը:

Գերությունից Հայաստան վերադարձած տղաների ծնողներին ասենք՝ աչքներդ լույս, սակայն, ինչպես նշեց Թեւան Պողոսյանը, ինքը չի պատրաստվում ՀՀ իշխանություններին դրա համար շնորհակալություն հայտնել, մինչև մնացյալ բոլոր ռազմագերիներն այստեղ չլինեն: «Ի վերջո, եթե կա այդ հնարավորությունը՝ բանակցելով հետ բերել մեր գերիներին, ապա ինչո՞ւ բոլոր գերեվարվածները չեն վերադարձել: Մանավանդ, ես լուրջ կասկածներ ունեմ, որ այդ տղաները, ինչպես նաև նրանց նախորդները, Հայաստան են վերադարձել ոչ թե ՀՀ իշխանությունների շնորհիվ, այլ ռուսական կողմի ակտիվ ջանքերի արդյունքում: Միգուցե, սա ռուսական կողմի նախաձեռնությունն էր, որ տեսնելով Հայաստանի ցավը, ինչ- որ ժեստ է արել, թեև մենք պետք է հասկանանք նաև, որ աշխարհը վաղուց այլևս առաջվանը չէ և անվճար նախաճաշ երբևէ չի լինում»,- ասում է Թևան Պողոսյանը:

Հարցին՝ արդյո՞ք քաղաքագետի մոտ չկա այնպիսի տպավորություն, որ «մեծահոգի» Ադրբեջանը գերիների առք ու վաճառքի մեջ է մտել հայկական կողմի հետ՝ ՀՀ-ում բանակի հիմնադրման օրվա առիթով Հայաստանին «նվիրելով» 5 ռազմագերի, որն, ի դեպ, կապիտուլյանտ իշխանությունը, սովորության համաձայն, շահարկելու է սեփական էժանագին PR նպատակների համար, Թևան Պողոսյանը պատասխանել է՝ սա շատ հավանական սցենար է, որ օրվա իշխանությունների որդեգրած վարքի ֆոնին գոյություն ունենալու լիարժեք իրավունք ունի. «Իհարկե, ավելորդ է ասել, որ ես Ադրբեջանի գթասրտությանը չեմ հավատում և, եթե այստեղ՝ Հայաստանում, ընդհանարապես, կա նման մեկը, ապա դա, հաստատ, ես չեմ:

Հասկանալի է, որ 5 գերիների վերադարձն, անպայման, ինչ – որ ցավալի զիջման արդյունքում է, իսկ թե ի՞նչ, միգուցե, այդ մասին մենք կիմանանք ավելի ուշ: Չի բացառվում, որ սա ադրբեջանական կողմի հետ պայմանավորվածության արդյունք է, այսպես ասած, փոխօգնությամբ, այստեղ, Հայաստանում, հանրային ճնշումներն իշխանության նկատմամաբ ինչ – որ չափով մեղմելու նպատակով, ի վերջո, այս իշխանություններն Ադրբեջանի հետ դեռ անելիքներ ունեն: Հետևաբար, բոլորովին չի բացառվում, որ սրանք Ադրբեջանից 5 ռազմագերի են խնդրել, փոխարենը՝ խոստանալով մեզ համար դեռևս անհայտ և ցավալի զիջումներ, ինչի մասին, ես արդեն խոսեցի: Արդեն վաղուց և ցավալիորեն գաղտնիք չէ, որ այս իշխանությունը հասարակության հետ, մեղմ ասած, թափանցիկ երկխոսության մեջ չէ, որտեղից էլ, շատ օբեկտիվ կերպով, կարող է ծնվել ձեր սցենարը, որը, կրկին անգամ, ցավալիորեն՝ ո´չ կարող ենք հերքել, ո´չ հաստատել: Այս իշխանությունների պարագայում, գերխնդիրը նույն է մնում՝ ի՞նչ գին ենք մենք ամեն անգամ վճարելու թշնամուն կամ ինչո՞ւ է մեր թշնամուն այս իշխանությունն այսքան հարմար»,- եզրափակելով զրույցն, ասել է քաղաքագետ Թևան Պողոսյանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր