Ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 26-ին տարադրամի շուկայում          Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը․ «Ժողովուրդ»       Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով. առաջիկա օրերի եղանակի կանխատեսում    

29 հուն 2021 14:18

Փորձ է արվում ճնշել ճշմարտությունն ասող ու ներկայացնող լրատվամիջոցներին, իշխանության համար խնդիր են նրանք

«Սպասելի էր, որ կոշտ միջոցներ են կիրառվելու նրանց նկատմամբ, ովքեր Փաշինյանի հրաժարականի պահանջով ակցիա են կազմակերպել»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Politik.am» կայքի գլխավոր խմբագիր Բորիս Մուրազին՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիներին բերման ենթարկելուն։


Նրա խոսքով, իշխանությունը ցույց է տալիս, որ վախենում է անգամ փոքր հավաքներից. երեկ 1000-2000 մարդ էր հավաքվել։


«Ակցիայի մասնակիցների նկատմամբ որևէ գործողություն չէր իրականացվի, եթե նրանք չգնային դեպի Կառավարության շենք։ Այսինքն՝ իշխանությունը վախենում է ակտիվ գործողություններ անող փոքրաթիվ խմբերից։ Բայց, ես կարծում եմ, որ դատարանները թույլ չեն տա այդ մարդկանց կալանավորել, նման ապօրինի որոշում չեն կայացնի»,- նշեց նա։


Նա նկատեց՝ պետք է միշտ հիշել, որ Նիկոլ Փաշինյանն ու իր կառավարությունը պատրաստ են ամեն տեսակ գործողությունների։


Անդրադառնալով ԶԼՄ-ների նկատմամբ իշխանությունների գործելաոճին, մասնավորապես՝ «Հ2»-ը եթերազրկելուն՝ Բորիս Մուրազին նշեց, որ փորձ է արվում ճնշել ճշմարտությունն ասող ու ներկայացնող լրատվամիջոցներին։


«Իշխանության համար խնդիր են այն լրատվամիջոցները, որ պատրաստ են ճշմարտությունն ասել։ Մենք ունենք խնդիր ԶԼՄ-ների մասով, որոնք չեն խորշում ճշմարտությունն ասելուց»,- նշեց նա։


Ըստ Բորիս Մուրազիի, իշխանությունների համար հատկապես մեծ խնդիր են մարզային սփռում ունեցող ու ճշմարտությունը ներկայացնող ԶԼՄ-ները, քանի որ այս պահին իշխանական ֆեյքերը հենց մարզաբնակների վրա են աշխատում, նրանց են թիրախավորել։


«Բացի այդ, տեսեք նաև ԱԺ-ում են լրագրողի ձեռքից միկրոֆոն խլում։ Հիշո՞ւմ եք լրագրող Մհեր Արշակյանի և նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի միջև եղած միջադեպը, որտեղ պատգամավորը շատ վատ էր իրեն պահել։ Բայց կարծում եմ, որ այս դեպքում շիշ բռնողը որևէ լավ բանով չի տարբերվում Մհեր Սեդրակյանից։ Վերջինս գոնե անցած ճանապարհ ուներ և որոշ շրջանակում հեղինակություն էր վայելում։


Հիմա իշխանություններն առաջին անգամ զոռբայությամբ արգելում են լրագրողին մտնել ԱԺ։ Սա նշանակում է, որ Մհեր Սեդրակյանը և Առաքել Մովսիսյանը, որոնք լրագրողների հետ հաճախ էին կոնֆլիկտ ունենում, սրանցից հազար գլուխ կարգին  մարդիկ էին ու քինախնդրություն չունեին»,- կարծիք հայտնեց Բորիս Մուրազին։


Ըստ նրա, ԶԼՄ-ները, որոնք սխալ են համարում «Yerevan.Today»-ի լրագրող Սյուզի Բադոյանին ԱԺ հավատարմագիր չտրամադրելը, պետք է ուղղակի հարթակ չտրամադրեն իշխանություններին, և մասնավորապես «շիշ բռնողին», ԱԺ նախագահին։             


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր