ՀՀԿ անդամները վարչապետին անվստահություն հայտնելու նախագծի առիթով հանդիպում են ունեցել Արթուր Վանեցյանի, Վազգեն Մանուկյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի հետ          Իսպանիան հայտարարել է, որ կբոյկոտի Եվրատեսիլը, եթե Իսրայելը մասնակցի       Կոտայքում «Nissan»-ը բախվել է ճանապարհի երթևեկելի հատվածում հայտնված խոշոր եղջերավոր անասունին    

02 փետ 2021 11:05

Սկզբում խոստովանեց, հետո՝ սրբագրեց ասելիքը. իշխանությունների ճնշմամբ Արայիկ Հարությունյանը պատրաստվում է Արցախի հարցով նոր զիջումների.«Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Արցախում ներքաղաքական իրավիճակը շարունակվում է լարված մնալ։ Այն բանից հետո, երբ քաղաքական ուժերին չհաջողվեց ազգային համերաշխության կառավարություն կազմավորել, լարվածությունը Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի դեմ առավել սրվել է։


Արցախում տեղեկություններ են շրջանառվում, որ Հայաստանի իշխանությունների ճնշմամբ Արայիկ Հարությունյանը պատրաստվում է Արցախի հարցով նոր զիջումների, ինչի մասին նա վերջերս բաց տեքստով խոստովանել էր՝ նշելով, որ ծանր որոշումներ են սպասվում, ապա ավելի ուշ՝ փորձել ասելիքը սրբագրել։


Թերթի տեղեկություններով, Արցախի քաղաքական ուժերը համոզված են, որ իրենց փորձում են մեկուսացնել և ավարտին հասցնել Արցախը հանձնելու այն ծրագրերը, որոնք պլանավորել են Արայիկ Հարությունյանն ու Նիկոլ Փաշինյանը»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր