Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք          Տեսանյութ.Կիրանցում գերլարված իրավիճակ է, սև բերետավոտներն ուժի կիրառմամբ փորձում են բացել ճանապարհը       Հյուրանոցի տարածքում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց    

03 փետ 2021 11:20

Անուշ Բեղլոյանի օգնականը եղել է «Սևազգեստ կանայք» քայքայիչ ՀԿ-ի անդամ.Ուշքի եկեք․․․

Բժիշկ Զաքար Խոջաբաղյանը գրում է.


«Էսօր համացանցը ողողել էր «թուրքի քայլը» ֆրակցիայից՝ Բեղլոյան Անուշի մի ակնհայտ թրքահաճո արտահայտություն, թե իբր կարևոր չէ ում հողն էր Արցախը, ով սկսեց պատերազմը և այլն․․․
Մարդիկ ցնցվում են․․․ Ոմանց աչքերը բացվել է․․․
Մինչդեռ ժամանակին ինքս անդրադարձել էի այն խնդրին, որ Բեղլոյան Անուշի օգնականն ԱԺ-ում «սևազգեստ կանայք» քայքայիչ ՀԿ-ից՝ ոմն Անի Ասատրյանն էր․․․ Իսկ թե որն էր դրա վտանգը և խնդիրը, կարող եք հասկանալ՝ մի փոքր ծանոթանալով այդ կազմակերպության գործունեությանը։
 
Իսրայելական արմատներով այդ կառույցը Հայաստանում առնվազն 2011 թվականից զբաղված է հակաբանակային ակցիաներով և ուղեղների լվացմամբ, իսկ վերջին տարիներին հատկապես ակտիվ կերպով լեկցիոն շարք էր սկսել՝ «անվտանգությունը պետք է պայմանավորել բանակով», «մեր երկիրը միլիտարիզացնում են» և նման խորագրերով։
 
Այդ խորագրերի ներքո ելույթ էին ունեցել հայտնի սորոսական Լուսինե Խառատյանը, սորոսի տնօրենների խորհրդի անդամներից՝ Զարուհի Հովհաննիսյանը, ում սորոսական ամուսինն էլ՝ Ռուբեն Արևշատյանը, ժամանակին դարձյալ սորոսից գրանտներ էր ստանում՝ «հայ-թուրքական» «մշակութային բարեկամության» և հարակից թեմաներով, ոմն Արեն Մելիքյան, որը ի թիվս այլոց, ինչպես օրինակ՝ սորոսից ազգ-բանակ թեմայով գրանտ ստացած Գեղամի, Լաուրայի և նմանատիպ այլոց հետ, ՆԱՏՈ-ից ֆինանսավորվող Ստյոպա Սաֆարյանի ակումբում «կլոր սեղանների» էին մասնակցում «ազգ-բանակ» խորագրով․․․
 
2011 թվականին այդ կառույցի կարկառուն դեմքերից էր լգբտ ակտիվիստ Աննա Նիկողոսյանը, որը անմասն չի մնացել գրեթե ոչմի հակապետական ակցիայից։ Աննան հայտնի է իր մի շարք լոզունգներով՝ ոչ պետությանը, ոչ սահմաններին, ոչ ազգ, ոչ բանակ և այլն ձևակերպումներով․․․
 
Աննայի ամուսինը (կամ տենց մի բան), վերջերս Արցախում էր, և իբրև լրագրող մի «սրտաճմլիկ» քարոզչական, թրքահաճո նյութ էր գրել ադրբեջանցի բարի, պուպուշ հատուկ ջոկատային սպայի մասին․․․
 
«Սևազգեստ կանայք» ՀԿ-ի ակտիվիստ մի հայտնի խուճուճիկի, որին կտեսնեք տեղադրված սկրիններում, «տարօրինակ զուգադիպությամբ», որ վաղուց արդեն օրինաչափություն է, կհանդիպեք նաև զետեղված տեսանյությում, որտեղ «ոչ պետությանը» լոզունգը գոռալով միասին քայլում են՝ նույն Աննա Նիկողոսյանի ամուսնու (կամ տենց մի բան) և իրենց պես այլ տխմար հակահայերի հետ․․․
 
Այս նույն թեմաներով իր բաժին երգն էր ժամանակին երգել նաև դարձյալ նույն ֆրակցիայի նախկին պատգամավոր, այնժամանակվա «լրագրող», Հոդված-3 սորոսական հակապետական, հակահայկական ակումբի հիմնադիրներից՝ Գայանե Աբրահամյանը, որը ևս բողոքում էր Երկրի միլիտարիզացիայից․․․
 
Այս նույն թեմաներով իրենց ՀԿ-ում՝ սոցիոսկոպում, ժամանակին ելույթ էին ունենում ներկայումս ԿԳՍՄ փոխնախարար, Պետրոսի կնիկ՝ Ժաննա Անդրեասյանը, «թուրքի քայլը» ֆրակցիայից պատգամավոր, թրքասեր, լգբտ ակտիվիստ Մարիա Կարապետյանը, ռեստատի ջահելները և այլն և այլն․․․
 
Մի խոսքով, ամբողջական՝ լևոնա-սորոսական հակահայ փաթեթ․․․
Էս ամենի մասին բազմիցս նշել եմ, հիմա հերթական անգամ եմ կրկնում․․․
Իսկ գրառմանս իմաստն այն է, որ պետք չէ ոչ զարմանալ, ոչ ցնցվել «թուրքի քայլը» ֆրակցիայի տարատեսակ շոշափուկների այդ և նմանատիպ այլ հակահայ, թրքահաճո, թշնամական դրսևորումներից․․․ Նրանք սահուն կերպով, քայլ առ քայլ իրականացնում են իրենց ծրագիրը, որի համար եկել են իշխանության, որի համար նաև առատորեն վարձատրվել են իրենցից ոմանք, իսկ մյուս մասը, գուցե, այդ ամենն անում է գեների և իր ցեղի կանչով․․․
 
Բայց խնդիրն ամենևին էլ իրենք չեն․․․ Խնդիրն իրենց ցայսօր հանդուրժող, էշի ականջում քնած հայությունն է, որի աչքերի առաջ և գործնականում անարգել, թշնամական այս խմբակը Արցախը մասնակիորեն «վաճառեց» թուրքերին, իսկ այժմ էլ հետևողականորեն շարունակում է Հայաստանի ամբողջական կապիտուլյացիայի թուրքական ծրագիրը․․․
 
Հ․Գ․
Վիրուսը մեղավոր չէ, որ վիրուս է․․․ Օրգանիզմն է մեղավոր, որ կորցրել է իմունիտետը և դիմադրություն չի ցուցադրում․․․
Վաղը, երբ թուրքը ձեր դուռը ծեծի, չի հարցնելու՝ Նիկոլին էիք սատարու՞մ, թե ուրիշին․․․
Քանի դեռ «թուրքի քայլը» իշխանության է, նմանատիպ դեպքերը շարունակական կլինեն․․․ Ուշքի եկեք․․․»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր