Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը          Կապանում ահասարսուռ սպանության դեպք է բացահայտվել.սպանելուց հետո այրել է դիակը, հետո թաղել       Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին    

03 փետ 2021 12:20

Մարդիկ տնով, տեղով ամբողջ գույքով լքում են հայրենիքը. Երևան-Մոսկվա միակողմանի տոմսը որոշ ավիաընկերություններ երեկ դարձրին 1050 դոլար

Այսօր Ազգային ժողովում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր ելույթում անդրադարձավ հարցերին, որոնք, ըստ իրեն, պատերազմից հետո պետք է Ազգային ժողովում քննարկման առարկա դառնային և չեն դարձել: «Այս իշխանության համար ավելի կարևոր օրակարգ կա, թե ինչպես ավելացնել կալանքի սանկցիա տվող դատավորների թիվը, որովհետև բազմաթիվ պարկեշտ դատավորներ հրաժարվում են Նիկոլ Փաշինյանի «վնգստացող» դատավորները լինել և հրաժարվում են կատարել կեղտոտ քաղաքական պատվեր»,-ասաց նա և նշեց, որ իշխանությունն անընդհատ փորձում է կեղծ օրակարգեր բերել:


Նա նշեց, որ պետք է պատգամավորները նախօրեին գնային Զվարթնոց օդանավակայան և տեսնեին, թե ինչ է կատարվում: «Երևան-Մոսկվա միակողմանի տոմսը երեկ որոշ ավիաընկերություններ դարձրին 1050 դոլար: Մարդիկ գնում են, բա չե՞ք ուզում մեզ հետ միասին գնալ հարցնել՝ բա ինչո՞ւ են գնում, բա այդ մարդիկ 2018 թվականին մեծ հույսով քվեարկում էին ձեր օգտին»,-ասաց նա և տեղեկացրեց, որ Գագիկ Ծառուկյանը ևս զբաղվել է այդ խնդիրներով, հանդիպումներ, քննարկումներ ունեցել:


«Սա մեր ողբերգությունն է, որ այսօր մարդիկ տնով, տեղով ամբողջ գույքով լքում են հայրենիքը, և փոխանակ այնտեղ լինեինք և հասկանայինք, թե ինչ կարող ենք անել, որ հայը մնա հայրենիքում, մենք այստեղ քննարկում ենք՝ ինչպես ավելացնենք Նիկոլ Փաշինյանի համար «վնգստացող» դատավորերի թիվը»,-ասաց նա:
Նշենք, որ Ազգային ժողովը քննարկում է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը: Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, ներկայացնելով նախագիծը, ասաց, որ նախագծի ընդունման հրատապությունը պայմանավորված է դատավորների թվաքանակի ավելացման և դրանով քրեական մասնագիտացման դատավորների ծանրաբեռնվածությունը թեթևացնելու, ինչպես նաև միջդատական քրեական վարույթի գործերի քննության արդյունավետությունը բարձրացնելու անհրաժեշտությամբ:






   



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր