Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով. եղանակն առաջիկա օրերին          Տեսանյութ.Ինչպես հաղթահարել ներանձնային կոնֆլիկտը և դառնալ սեփական կյանքի տերը       Տեսանյութ.Հանձնել է այդ չորս գյուղերը և Սյունիքն էլ է հանձնելու. դուք խոսքի, խոստումների համար տալիս եք տարածքի մի մա՞սը    

03 փետ 2021 13:37

Մինչև պատերազմը՝ Սորոսի հիմնադրամը Հայաստանի վրա շուրջ 1 158 896 դոլար գումար էր ծախսել մի­այն նախորդ տարի. ո՞ւմ է ֆինանսավորել Սորոսը. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. ««Բաց հասարակության հիմնադրամների» սեփականատեր Ջորջ Սորոսը դեռևս նախորդ տարվա սկզբին հրապարակված իր հոդվածում քննադատել էր ՀՀ ռազմավարական դաշնակից Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և Հայոց ցեղասպանություն իրականացրած Թուրքիային սատարող մտքեր արտահայտել՝ կոչ անելով Եվրոպային՝  սատարել Թուրքիային ՌԴ-ի հետ հակամարտության մեջ: «Մենք չենք մեկնաբանելու»,-ահա այսպիսին էր վերոնշյալի մասին «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի» գոր­ծադիր տնօրեն Լարիսա Մինասյանի մեկնաբանությունը:

Շատերի կողմից այսօր մոռացու­թյան մատնված այս դրվագը՝ հիմա ավելի քան պարզորոշ է: Ըստ էու­թյան, արցախյան մերօրյա պատերազմի ժամանակ Եվրոպան իր լռությամբ կամ երբեմն անատամ հայտարարություննե­րով արեց այն, ինչ հորդորել էր Սորոսը: Միայն թե ծրագիրը վերջնական «հաջո­ղության» չհասցրին, և արցախյան պա­տերազմը չվերաճեց ռուս-թուրքական հակամարտության:

Մինչդեռ մինչև պատերազմը՝ Սորոսի հիմնադրամը Հայաստանի վրա շուրջ 1 158 896 դոլար գումար էր ծախսել մի­այն նախորդ տարի: Ովքե՞ր էին 2020-ին Սորոսի հիմնադրամից սնված դեմքերը, «Իրավունքը» ուշագրավ մանրամասներ է պարզել:

Նախ նշենք, որ գրանտները բաժանվել են մինչև պատերազմի սկիզբը, որից հետո այլևս նոր դրամաշնորհ­ներ ստացողներ չեն եղել և, ի տարբե­րություն նախորդ տարիների, 2020-ին Սորոսի հիմնադրամն անհատական ան­ձերի գրանտներ չի բաժանել, այլ հայտ­նի գրանտակերները թաքցրել են իրենց անուններն արդեն ճանաչված ու ան­հայտ ՀԿ-ների անունների հետևում:

Այսպիսով՝ Գլոբալիզացիայի և տարածաշրջանային հետազոտությունների վերլուծական կենտրոնը, որի ղեկավարն է Ռուսաստանից արտաքսված Ստեփան Գրիգորյանը, նախորդ տարի հաջողացրել է երկու անգամ գրանտ ստանալ Սորոսի հիմնադրամից, որի ընդհանուր գումարը կազմում է՝ 41 560 դոլար:

Երկու անգամ գրանտ է ստացել նաև Դանիել Իոաննիսյանն իր «Իրազեկ քաղաքա­ցիների միավորում» ՀԿ-ով, որի գումարը կազմում է շուրջ 145 005 դոլար:

Արթուր Սաքունցին պատկանող Վանաձորի Հելսինկյան քաղաքացիական ասամբլեան ստացել է շուրջ 187 500 դոլարի գրանտ:

Իսկ ԼԳԲՏ-ականներին սատարող «Փինք» ՀԿ-ն 8 500 դոլար, ԱԺ «Իմ քայ­լը» խմբակցության նախկին պատգամա­վոր Գայանե Աբրահամյանի «Հանուն հավասար իրավունքների» ՀԿ-ն ստացել է 185 500 դոլարի գրանտ:
«Քաղաքացի­ական պայմանագիր» հիմնադրամի հո­գաբարձուների խորհրդի անդամ Մարո Մաթոսյանի «Կանանց աջակցման կենտրոնը» ստացել է 8 200+18 060 դո­լարի գրանտ, Ավետիք Իշխանյանի «Հայաստանի Հելսինկյան կոմիտեն» ստացել է 43 300 + 5 340 դոլարի գրանտ:

Հատկանշական է, որ սորոսական գրանտների շահառու է նաև դարձել Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան ՀՀ Առողջապահության ազգային ինստի­տուտը՝ ստանալով շուրջ 9 192 դոլարի գրանտ:

Բավական կլորիկ գումար Սորոսի հիմնադրամը հատկացրել է նաև ԶԼՄ- ներին, որոնցից «Ֆակտորը» նախորդ տարի ստացել է 226 459 դոլարի գրանտ, «Բուն T\/»-ի հիմնադրամը ստա­ցել է 52 800 դոլար, Հանրային լրագրու­թյան ակումբը՝ 92 200 դոլար, Գեղամա մեդիա հոլդինգը՝ 2 000 դոլար, Լոռի TV- ին՝ 2 240 դոլար, Ցայգ 1՜\/-ին՝ 3 800 դո­լար: 2020-ին սորոսական գրանտներ ստացած ՀԿ-ների շարքում են նաև մեծ թվով անհայտ անուններ, որոնցից յուրա­քանչյուրին կանդրադառնանք առաջիկայում»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր