Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան          ՈւՂԻՂ. Տավուշի գյուղապետերը Երևանից վատ լուրով են եկել. իրավիճակի նոր լարում       Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան    

03 փետ 2021 13:53

Հավաքեք ձեր իրերն ու դուրս եկեք կառավարական առանձնատներից, դրանք պետք է դառնա խոշոր, միջազգային մակարդակի բժշկական կենտրոն, որտեղ պետք է օգնություն ստանան մեր վիրավոր տղաները

«Ընդամենը մեկ շաբաթ և մեկ օր առաջ հայտարարեցի այս նախաձեռնության մասին՝ անկեղծ ասած չսպասելով, թե ինչ արձագանք պետք է ստանամ։ Սպասվածից շատ ավելի մեծ արձագանք եղավ՝ զանգեր, նամակներ, հաղորդագրություններ ոչ միայն Հայաստանից, զինծառայողներից ու նրանց ընտանքներից, այլև աշխարհի տարբեր երկրներում ապրող հայերից»,-լրագրողների հետ ընթացող հանդիպմանը հայտարարեց  «Ճշմարտություն սերունդների համար» նախաձեռնության հիմնադիր Գեղամ Նազարյանը։


Հիշեցնենք, որ Գեղամ Նազարյանի որդին՝ Աբգարը զոհվեց արցախյան պատերազմում, երկար ժամանակ նրա մարմինը չէին գտնում։ Սեպտեմբերի 29-ին զոհված Աբգարին հուղարկավորեցին հունվարի սկզբին։


«Անկեղծ ասեմ, շատ ծանր աշխատանք է, թե հոգեբանական, թե ֆիզիկական իմաստով, բայց դա մեր պարտքն է, մեր որդիների պատգամն է, որպեսզի երբեք էլ չկրկնվի այն, ինչ եղավ սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 10-ն ընկած հատվածում»,-ասաց նախաձեռնության հեղինակը։


Նախաձեռնության հեղինակ քաղաքագետը շնորհակալություն հայտնեց արձագանքների, պատրաստակամության, աջակցության համար, ասաց դա նաև շատ պարտավորեցնող է։


Նա շնորհակալություն հայտնեց լրագրողական համայնքին, ասաց՝ զգացել է, նրանք կանգնած են զոհված զինծառայողների ծնողների կողքին, վստահություն հայտնեց՝ համատեղ աշխատանքի ընթացքում համագործակցությունն ավելի արդյունավետ ու տեսանելի կդառնա։


Նազարյանը նաև հատուկ շնորհակալություն հայտնեց եկեղեցուն՝ ժողովրդի կողքին կանգնելու համար, ասաց, հոգևորականները գյուղ առ գյուղ այցելում են զոհվածների ընտանիքներին, իրականացնում են մեծ ծավալի ու խորքային աշխատանք։


Առաջին նախագիծը, որի մասին հայտարարեց նախաձեռնության հեղինակը, կոչվում է  «Պետության առանձնատները՝ պետության պաշտպաններին»։


«Հուսով եմ այն մեծ տարածում կգտնի։ Միտքն ու գաղափարն այն է, որ Երևանում կա բավական մեծ անկյուն՝ ինը առանձնատնով, կից սպասարկող կառույցներով, որտեղ թաքնվել են երկու ընտանիք, որոնք անցանկալի անձինք են մեր պետության համար։ ԱՆկախ այն բանից, թե երբ տեղի կունենա իշխանափոխությունը, մենք պետք է պահանջենք, որ այդ ընտանիքները հավաքեն իրենց իրերն ու դուրս գան այդ առանձնատներից, որի պահպանման, էլ չեմ ասում վերանորոգման համար հարկատուների հաշվին ծախվում են մեծ գումարներ»,-նշեց Նազարյանը։


Նա հարց է հնչեցնում, դժվար վիճակում գտնվող պետությունն ինչո՞ւ պետք է նման ահռելի գումարներ տրամադրի այդ ծախսերի համար, ինչո՞ւ այդ տարածքը պետք է տրվի այդ երկու ընտանիքներին, որոնց «գործողությունների՝ թե մտածված, թե տգիտության հետևանքով» ունեցանք տարածքային հսյակական, մարդկային ահռելի կորուստներ։


«Ես զոհված զինծառայողների, զինծառայողների անունից կոչ եմ անում այդ ընտանիքներին արագ հավաքել իրենց իրերն ու հեռանալ այնտեղից։ Այն պետք է դառնա խոշոր, միջազգային մակարդակի բժշկական կենտրոն, որտեղ պետք է օգնություն ստանան մեր վիրավոր տղաները, որոնք ունեն բժշկական տարբեր ծառայությունների, պրոթեզավորման կարիք։ Ես ձեզ հավատացնում եմ, երբ այդ տարածքը հանձնվի զինվորներին, կգտնվեն բարերարներ ու աջակիցներ, որոնք բարձր մակարդակի պրոթեզավորման կենտրոն կհիմնեն այնտեղ»,-ասաց Նազարյանը։


Նա շարունակեց, կենտրոնը պետք է տրամադրի նաև բարձրակարգ հոգեբանական ծառայություններ, այնտեղ պետք է վերականգնողական փուլ անցնեն հրաշքով ողջ մնացած զինվորները, որոնք ունեն հոգեբանական  խնդիրներ։


« Առաջարկն անելուց առաջ քննարկել եմ զոհված զինվորների ծնողների հետ, նաև Կարին Տոնոյանի, Դավիթ Ամալյանի հետ, աջակցում են շատերը։ Նրանք կարծում են, որ այս առաջարկը ոչ թե պետք է քննարկվի, այլ անհապաղ իրականություն դառնա, հիմնական կարգախոսը պետք է լինի՝ «Պետական առանձնատները, ամառանոցները՝ պետության պաշտպաններին»։ Դա անհրաժեշտ քայլերից մեկն է լինելու, որ կարողանանք ուղղել մեր ողնաշարը, աշխարհին ցույց տալ, որ արժանապատիվ ազգ ենք ու նման քայլերով կարող ենք շտկել իրավիճակը»,-ասաց նա։



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր