Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 3-4 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Մինչև հունիսի 30-ը այս կենդանակերպի նշանները կունենան բացառիկ ֆինանսական հաջողություններ       Իրանը և ԱՄՆ-ն ավելի քան երբևէ մոտ են խաղաղության համաձայնագրի կնքմանը    

04 փետ 2021 11:56

Ջալալ Հարությունյանը նոր պաշտոն ստացավ

Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության պետ: Տեղեկությունը  հաստատեց ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյանը։


Հայաստանի պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության պետը Մովսես Հակոբյանն էր, որը պաշտոնից ազատվելու դիմում էր ներկայացրել 2020-ի նոյեմբերի 18-ին։


Հիշեցնենք, որ արցախյան պատերազմի ժամանակ Ջալալ Հարությունյանը վիրավորվել էր։  Այդ մասին հոկտեմբերի 27-ին հայտնել էր Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը: Նույն օրը Ջալալ Հարությունյանն ազատվել էր ԱՀ պաշտպանության նախարարի պաշտոնից։


Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նրան առաջարկել է զբաղեցնել ՀՀ Զինված ուժերի շտապի պետի պաշտոնը։






Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր