Տեսանյութ.Մենք կողմ ենք սահմանների սահմանազատմանը, բաց լեգիտիմ սահմանների, որը հանդիսանում է առաջին հանրապետության սահմանները          Տեսանյութ. Երբ խոսում ենք անվտանգության մասին, ապա ամեն ինչ սկսվում է կրթությունից, դպրոցից       Իլհամ և Մեհրիբան Ալիևները մեկնել են ԼՂ    

04 փետ 2021 14:33

Եթե մեր կողմը փորձի կրակոցով խոչընդոտել ադրբեջանցիների գործողություններին՝ ինցիդենտ կարող է լինել. Մեղրիի քաղաքապետ

Ադրբեջանցիները չորս տարուց ավել «Մեղրի» գետի ակունքը՝ Զվարագետը փոխում են՝ ջուրն ուղղելով դեպի Նախիջևան։ Հետևանքն էլ՝ ոռոգման ջրի սուր խնդիրն է դառնում տարածքի բնակիչների՝ մասնավորապես Մեղրի և Ագարակ քաղաքների համար։


АrmDaily.am-ի հետ զրույցում Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանն ասաց, որ ամեն տարի գարնանը ադրբեջանցիները գարնանը մաքրում են, որպեսզի ջրի հոսքը գնա Նախիջևան։


«Այս խնդրի մասին անընդհատ բարձրաձայնել ենք, և նախկինում, և այս 2.5 տարին էլ, հիմա էլ ենք բարձրացնում, բոլորն էլ տեղյակ են, բայց սա է վիճակը։ Մեղրի գետը ձնանձրևային սնուցում ունի և ամառվա այդ օգոտոս-սեպտեմբեր ամիսներին նոր այդ 3500 մետր բարձրության վրա ձյունը հալվում է և սկսում է վարարելը այդ վտակը։ Այսինքն՝ դրա շնորհիվ մեր գետը հուլիսից -սեպտեմբեր ամիսներին ջուր էր ունենում, իսկ հիմա որ հունը փոխվել է, ստացվում է, որ օգոստոս-սեպտեմբեր ամիսներին Մեղրի գետը գրեթե ամբողջովին ջրազրկվում է, ոռոգման խնդիրներ ենք ունենում։ Ու բացի բարձր լեռնային մի քանի գյուղից, մնացած Մեղրու բոլոր բնակավայրերն էլ այդ ջրի միակ ակունքով են սնվում»,-ասաց Զաքարյանը։


Մեղրիի համայնքապետը նշեց, որ վերջին 4 տարին ապրում են անձրևների հույսով, եթե օգոստոս-սեպտեմբեր ամիսներին մի քանի անգամ անձրև է գալիս ՝ գետը վերակենդանանում է, եթե ոչ, ինքն իր բնական հոսքով, օգոստոս ամսին գետը լրիվ ցամաքում է։ Մխիթար Զաքարյանը նշում է, որ ամբողջ խնդիրն այն է, որ այդ ջրանցքը ՀՀ տարածքում է փորված.«Ադրբեջանցիները եկել են իրենց պոստը հենց վարչական սահմանագլխին են դրել, լեռան գագաթին իրենք են՝ լեռան ստորոտն արդեն մերն է, դիմացի լեռնագագաթն էլ մերոնք են նստած, իրանք էլ որ անում են, մերոնք էլ, քանի որ միշտ խաղաղություն են ուզել՝ չեն խանգարել։ Դրա խանգարելը պետք է կրակոցով լինի, ինցիդենտ կարող է առաջացնել, դրա համար չեն խանգարում»։
Հիշեցնենք, որ ՄԻՊ Արման Թաթոյանը  հայտարարություն էր տարածել, որ ադրբեջանցիների անօրինական գործողությունների հետևանքով Մեղրի համայնքի բնակիչների ջրի օգտագործման հիմնարար իրավունքն է խախտվում։ «Ադրբեջանի զինված ուժերի նկարագրված արարքները կոպտորեն խախտում են նաև «Անդրսահմանային ջրաահոսքերի և միջազգային լճերի օգտագործման և պահպանության» մասին 1992 թվականի մարտի 17-ին Հելսինկիում ընդունված կոնվենցիան և այլ միջազգային փաստաթղթեր»,-նշվում է հաղորդագրության մեջ։


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր