Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս    

17 մայիս 2022 13:25

Դեբեդ գետը վարարում է, Հայաստանը՝ փոքրանում. Դեբեդի հայկական, անպաշտպան ափը և ժայռաբեկորներով ամրացված վրացական ափը

Դեբեդի վարարումներից Հայաստանը փոքրանում է, պատվարը դարձել է Վրաստանի տարածք։ Այս մասին ահանզանգում է վաստակավոր լրագրող Ոսկան Սարգսյանը՝ պարբերաբար անդրադառնալով ՀՀ Տավուշի մարզի խնդիրներին, մասնավորապես՝ անվտանգությանը։


«Ապրիլ եւ մայիս ամիսներին տեղացած հորդ անձեւներից հալվում է Լոռու սարերի ձյունը, Դեբեդ գետը վարարում, տարածքներ է քշում-տանում Նոյեմբերյան խոշոր համայնքի մաս կազմող, Վրաստանին սահմանակից Պտղավան, Բագրատաշեն, Դեբեդավան գյուղերի տարածքներից։


Վրաստանի իշխանությունը տարիներ շարունակ Դեբեդի ձախ ափը ամրացրել է քարերով, դրա հետեւում շարել մեծ ժայռաբեկորներ։


Ձնհալքից եւ անձրեւներից վարարած Դեբեդը, հանդիպելով ամրացած վրացական ափին, մղվում է դեպի հայկական տարածք, քանդում, քշում-տանում տարածքներ։


2010 թ.-ի գարնանը Դեբեդը Դեբեդավան գյուղից քշել-տարել է 2,8 հեկտար տարածք, որից 7 հազար քառակուսի մետրը այդ գյուղի բնակիչ Ալեքսեյ Մելիքսեթյանի դեղձի այգին էր։


Հայաստանի եւ Վրաստանի միջեւ միջպետական սահմանագծերից մեկը համարվում է Դեբեդ գետը։ Մոտ 10 տարի առաջ հայ-վրացական հանդիպում է եղել, որի ժամանակ հայ գիտնականներից մեկը, ցույց տալով քարտեզը, ապացուցել է, որ Դեբեդի հունը փոխվելու հետեւանքով գետը մոտ 70 մետր խորացել է հայկական տարածքում, համապատասխան չափով Հայաստանի տարածքը փոքրացել է: Վաղուց Դեբեդի աջ՝ հայկական եզրին ափապաշտպան աշխատանքներ չեն կատարվում, իսկ վրացիները Դեբեդի իրենց ափը պարբերաբար ամրացնում են:


Բագրատաշեն համայնքի նախկին ղեկավար Արկադի Մակյանին հարցրի, թե այս գարնանը վարարած Դեբեդը Բագրատաշենում ի՞նչ վնաս է պատճառել։ Նա ասաց, որ այս տարի Բագրատաշենում գետի պատճառած վնասը քիչ է,Բագրատաշենի հարեւան Դեբեդավանի բնակիչները էքսկավատորով ամրացրել են Դեբեդի ափը, որպեսզի վարարած գետը քիչ ավերածություններ անի։


Դեբեդավանի վարչական ղեկավար Գեւորգ Սարգսյանն ասաց, որ ամեն տարի գարնանը վարարած Դեբեդը ափամերձ հողերից, այգիներից կտորներ է պոկում-տանում, այս գարնանը Դեբեդի պատճառած վնասը ամեն տարվա նման, սովորականի չափ է եղել։ Նա հայտնեց, որ ափի վտանգավոր հատվածում են գտնվում գյուղի 7 բնակիչներին պատկանող հողերը, այդ թվում՝ իր հոր հողամասը, անցած տարիներին Դեբեդը իր հոր հողամասից քշել-տարել, այն կիսել է։ Գյուղի վարչական ղեկավարն ասաց, որ գյուղի բնակիչներն այդ խնդրի վերաբերյալ դիմել են Տավուշի մարզպետարան եւ Շրջակա միջավայրի նախարարություն։


Նրա խոսքերով՝ երբ իրենք Գուգլ որոնողական համակարգով նայում են, տեսնում են, թե Դեբեդի վարարումների հետեւանքով տարեցտարի այդ հատվածում ինչքան է ավելանում Վրաստանի տարածքը, նույնքան փոքրանում՝ Հայաստանի տարածքը։ Գ․ Սարգսյանն ասաց, որ խորհրդային ժամանակ Հայաստանի տարածքում, Դեբեդավանի ներքին մասում հողից եւ քարերից պատնեշ կար, որը փակում էր վարարած գետի ընթացքը, տարիների ընթացքում այն մաշվել, մի մասն է պահպանվել,Դեբեդի վարարումների, գետի հունը դեպի Հայաստան փոխվելու հետեւանքով պատնեշն ամբողջությամբ հայտնվել է, այժմ գտնվում է Վրատանի տարածքում, վրացիները քարերով ամրացրել են այն։


2019 թվականին Հայաստանի ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար Վաղինակ Սարգսյանն այցելեց հայ-վրացական սահմանի այդ հատված, ծանոթացավ Դեբեդի վարարումներից Հայաստանի տարածքի նվազելու խնդրին, որպեսզի հարցը ներկայացնի, քննարկվի կառավարությունում, գտնվեն լուծումներ, սակայն այդպես էլ քայլեր չարվեցին։


Լուսանկարներում՝ Դեբեդի հայկական, անպաշտպան ափը եւ ամրացված վրացական ափը»,-գրել է նա։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր