ՔՊ-ականներն ահաբեկում են անգամ անչափահասներին․ «Հրապարակ»          «Չեն հասցնում բոլորին լսել»․ ընտրական գործերը լարվածություն են ստեղծել համակարգում․ «Ժողովուրդ»       Փաշինյանը թիմում միայնակ է. չկա կողքին մեկը, որ հարվածն իր վրա վերցնի․ «Ժողովուրդ»    

04 փետ 2021 16:34

Աննա Հակոբյանը վերահսկում է Արցախի ՊԲ-ի շտաբը և ամեն ինչ հայտնում է Նիկոլին. Գաբրիելյանով

Արամ Գաբրիելյանովը տելեգրամյան իր էջում անդրադարձել է Արծրուն Հովհաննիսյանին:


Գաբրիելյանովը մասնավորապես գրում է, որ կապիտուլյացիայից երկու շաբաթ առաջ Սեմյոն Պեգովն իրեն հայտնել է, որ հայերն առյուծի նման կռվում են, սակայն խնդիրներ են սկսվել թիկունքում ու պաշտպանությունը կազմակերպելու հարցում:


Բանակի ղեկավարությունը չի հասկացել, թե ինչ է կատարվում առաջնագծում:


«Ես իմ ընկերոջը՝ մի քանի լրատվամիջոցների սեփականատեր Սամվել Նալբանդյանին խնդրեցի անհապաղ մեկնել Երևան ու հանդիպել Արծրուն Հովհաննիսյանի հետ: Խնդիր էր դրվել հստակ ծանոթանալ իրավիճակին ու այն ներկայացնել ինձ: Դրանից հետո հասկանալի կլիներ, թե ինչ պետք է արվեր: Սամվելը հենց այդ օրը երկու այլ աշխատակիցների հետ մեկնեց Երևան: Երկու օր անց ներկայացրեց Արծրունի հետ խոսակցությունը:


Ներկայացնում եմ կարճ:


1.Անհանգստության պատճառ չկա, Փաշինյանը հիանալի կերպով ղեկավարում է գլխավոր շտաբը: Նա միայն դրանով է զբաղվում:


2.Մենք հաղթում ենք, չկա որևէ կասկած:


3.Աննա Հակոբյանը վերահսկում է Արցախի ՊԲ-ի շտաբը և ամեն ինչ հայտնում է Նիկոլին: Նա ևս վստահ է, որ մենք կհաղթենք:


4.Ամեն ինչ, ինչ բանակին պետք է, առկա է: Բանակն ապահովված է զենքով ու մնացած անհրաժեշտ բաներով:


5.Բոլոր ստորաբաժանումները, որոնք պետք են, ներգրավված են, անձնակազմի պակաս չկա:


6.Ջալալը չի պահպանել անվտանգության նորմերը, դրա համար հայտնվել է կրակի տակ:


7.Կամավորականներն այնքան էլ անհրաժեշտ չեն, բայց քանի որ մարդիկ ցանկանում են կռվել, Սյունիքում կետեր են ստեղծվել նրանց համար: Հեսա կհաղթենք, բոլորին տուն կուղարկենք:


Արծրուն, «сука», ասա թե ինչն այնպես չի եղել: Ասա, որ դու չես խաբել ու չես հաճոյացել Փաշինյանների ընտանիքին:


Ասա, այ կեղտ, ասա, որ Սամվելի հետ չես կարողացել երեք օր անց հանդիպել, քանի որ պատերազմի ամենաթեժ պահին մեկնել ես ԱՄՆ: Թե դու խաբել ես ու ուղղակի թաքնվել ես»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր